×


Վարդան Հովսեփյանը բացահայտել է անանուն անակնկալի հեղինակին :)

Վարդան Հովսեփյանին այսօր հաճելի անակնկալ են մատուցել: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ առավոտյան անանուն նվեր է ստացել.«Այս տարվա մեջ մի քանի անգամ եղել է, որ երկրպագուներս նախապես տեղեկացրել են, որ ինձ համար նվեր ունեն, բայց նման դեպք չէր եղել, որ դուռը թակեն ու… Կարծում եմ` աղջիկների դեպքում է նման բաներ հաճախ լինում:)»:

Վարդան Հովսեփյանը


Երկրպագուհուն բացահայտելու համար նա «Ֆեյսբուք»-ով հայտարարություն էր տարածել.«Աղջիկն արդեն ինձ գրել է, բայց չեմ ուզում մանրամասնել՝ ով է եւ ինչ է նվիրել: Չեմ կարծում, թե սիրային է. հավանում է որպես դերասան ու որոշել է անակնկալ մատուցել: Ամեն դեպքում շատ հաճելի է: Ինձ թվում է` նման վերաբերմունքից բոլոր դերասաններն էլ իրենց լավ կզգան»: 

Վարդանն անակնկալների սիրահար է.«Սիրում եմ ե՛ւ ստանալ, եւ՛ մատուցել: Ինչին չես սպասում, հետաքրքիր է, ինչին սպասում ես՝ ձանձրալի»:

Գուժ Մանուկյանը, Արման Մարտիրոսյանը եւ Վարդան Հովսեփյանը


Անձանական կյանքը գաղտնի պահող դերասանն այս տարի աղի բլիթ չի կերել.«Փոքր ժամանակ մայրիկս միշտ պատրաստում էր, ուտում էի, բայց ոչինչ էլ չէի տեսնում: Մի անգամ, հիշում եմ, ցայտաղբյուրից եմ ջուր խմել, մի անգամ էլ շատ ծարավեցի ու անմիջապես ջուր խմեցի: Այս անգամ չկերա, քանի որ գիտեի՝ մեկ է, ոչ ոքի էլ չեմ տեսնի»:

Վարդանը շարունակում է նկարահանվել ATV-ով հեռարձակվող «Վերջին հայրիկը» սերիալում: Այս տարի նա նաեւ դերասանական ստուդիա հիմնելու նպատակ ունի.«Տարբեր ստուդիաներից դասավանդելու առաջարկներ ունեմ, բայց հնարավոր է` ինքս հիմնեմ, թեեւ ամեն օր նկարահանվում եմ սերիալում եւ զբաղվածությունս շատ մեծ է»:

BRAVO.am
Լուսանկարները՝ դերասանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին