×


Վարդուհի Ալեքսանյանը լուսանկարվելիս չի կարողացել զսպել հույզերը:)

Ավելի քան մեկ տարի Միացյալ Նահանգներում բնակվող Վարդուհի Ալեքսանյանը շարունակում է ոգեւորությամբ զբաղվել «Grand Stage Dance» կատարողական արվեստի դպրոցի աշխատանքներով, որ հիմնել է մտերիմ ընկերուհու՝ Դինա Ավետիսյանի հետ: Պարուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները եւ պատմել ամերիկյան առօրյայի մասին:

Վարդուհի Ալեքսանյանը


«Այստեղ կլիման այնքան վառ եւ արեւային է, որ յուրաքանչյուր օր ցանկություն է առաջանում լուսանկարվել քաղաքի ֆոնին՝ ազատ, անկաշկանդ եւ անմիջական ժպիտով, որն, ասում են, իմ այցեքարտն է: Ֆոտոշարքերի, անգամ առօրյա բեմադրությունների գաղափարների շուրջ միշտ խորհրդակցում եմ Դինայի հետ»,-նշել է նա:

Վարդուհու նոր լուսանկարները հեղինակել են լուսանկարիչներ Գոռ Անտոնյանը եւ Լեւոն Սիմոն Մկրտչյանը.«Գավաթներիս եւ տարիների ընթացքում բավական բարդ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ նվաճած մեդալներիս հետ լուսանկարվելիս միշտ հաճելի զգացողություններ են արթնանում: Հիշում էի յուրաքանչյուր հաղթական պահը, ինչը նոր պատասխանատվություն էր փոխանցում: Անմոռանալի տարիների վաստակին նայելով՝ լուսանկարիչն ասում էր`«Ուղղակի մնա մտքերիդ հետ, քանի որ հույզերը հրաշալի են դիտվում»:

Վարդուհի Ալեքսանյանը


Խոսելով սաներից՝ պարուսույցը նշել է, որ նրանք, բացի դպրոցի մրցույթներից, մասնակցում են նաեւ ԱՄՆ-ում իրականացվող այլ առաջնությունների, որոնցից գրեթե միշտ մեդալներով են վերադառնում: Իսկ հերթական անգամ հաղթանակի համար կպայքարեն այս ամսվա վերջին:

Հաջողություն ենք մաղթում Վարդուհուն եւ իր թիմին:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարդուհի Ալեքսանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին