×


Վարդուհի Ալեքսանյանը

Վարդուհի Ալեքսանյան.«Սիրում եմ եւ սիրված եմ, բայց...»

«Սիրով: Ինչ անում ես, պետք է անես սիրով: Ապրում եմ սիրով եւ սեր տարածելով»` ահա սա է Վարդուհի Ալեքսանյանի կյանքի կարգախոսներից մեկը: Լոս Անջելեսում բնակվող պարուհի-պարուսույցի նոր ֆոտոշարքի թեման սերն է, իր մտահղացմամբ լուսանկարվել է նաեւ մեծահասակ զույգ:

«Միացյալ Նահանգներում փետրվարը սիրո ամիս է համարվում: Համագործակցելով Գեղամ Գրիգորյանի հետ՝ որոշեցի «Grand Stage Dance» կատարողական արվեստի մեր դպրոցի հերթական ֆոտոշարքը պարող տատիկ-պապիկներին նվիրել, ովքեր ողջ կյանքը պարով են զբաղվել: Պարն է, որ գեղեցկացնում եւ երիտասարդ է պահում նրանց: Այդ լուսանկարահանմանը հաջորդեց իմ անհատական ֆոտոշարքի իրականացումը»,-BRAVO.am-ին պատմել է Վարդուհին:


Պարուհու խոսքով՝ Սանտա Մոնիկա փողոցում նկարահանումները բավականին զավեշտալի ընթացք են ունեցել. իր արտաքին տեսքը խցանումների պատճառ է դարձել, իսկ լուսանկարիչը ավտոմեքենաների տակ ընկնելու վտանգով է աշխատել. «Մարդիկ մոտենում եւ ցանկանում էին նկարահանումներին մասնակից լինել»:

Վարդուհին նշել է նաեւ, որ անկախ բնակության վայրից՝ առաջնայինն իր համար Սուրբ Սարգսի տոնն է: Փորձում է այդ օրը սիրառատ խոսքերով շնորհավորել նրանց, ովքեր գիտեն սիրել եւ սիրվել: Իր կարծիքով՝ սերը շատ կամ քիչ չի լինում, այն լինում է, կամ էլ չի լինում, ուստի Սուրբ Վալենտինի տոնը նույնպես նշում է մեծագույն սիրով:

Վարդուհի Ալեքսանյանը


«Ինձ միշտ սիրված մարդ եմ համարել՝ անծանոթների ջերմ հաճոյախոսություններով, 3 տարեկան եւ ավելի մեծ տարիքի իմ սաներով ու նրանց հարգարժան ծնողներով, ովքեր ամեն օր ջերմ ժպիտով եւ սիրով են գալիս իմ դպրոց, ի վերջո, հանդիսատեսիս բուռն ծափահարություններով: Իմ տեսակով սեր տարածող եմ, ժլատ չեմ այդ հարցում: Սիրտս սիրում է եւ սիրված է, բայց միակի համար դեռ ազատ է»,-ասել է:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravoa.m/
Լուսանկարները` Alisa Studio-ի
Ոճը՝ MY  Salon-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին