×


Վիգեն եւ Անի.«Միշտ մտածել ենք`մեր առաջնեկն աղջիկ է լինելու»

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը շուտով ծնողներ կդառնան: Օրերս երիտասարդ ամուսինները լուսանկարվել են BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, զրույցի ընթացքում էլ պատմել, որ անհամբերությամբ սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:

Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը


«Մինչեւ հինգ ամսականը նա ինձ հետ հավասար երգել ու պարել է բեմում: Այժմ էլ շատ ակտիվ ենք. ամբողջ օրը վազվզում ենք, դրա համար էլ մի փոքր չարաճճի է:)»,-նշել է ապագա մայրիկը:

Զույգն անսահման երջանկացել է` տեղեկանալով, որ առաջնեկն աղջիկ է լինելու. «Երբ իմացանք` ծնողներ ենք դառնալու, շատ ուրախացանք, նաեւ հուզիչ էր: Միշտ մտածել ենք, որ մեր առաջնեկն աղջիկ է լինելու, նույնիսկ անուններ էինք որոշել: Իսկ այժմ, երբ հստակ գիտենք բալիկի սեռը, անուն չենք կարողանում ընտրել ու սպասում ենք լավ առաջարկների:)»:

Անի Վարդանյանը


Անին ասել է նաեւ, որ մինչ երեխան կծնվի, հասցրել են կարեւոր մի քանի գործ անել. «Նախ բնակարան ձեռք բերեցինք, վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո տեղափոխվեցինք, այժմ էլ մեծ ուրախությամբ պատրաստում ենք մեր բալիկի սենյակը, անհրաժեշտ իրերն ենք գնում. հղիությանս սկզբնական շրջանում Դուբայ էի մեկնել, որտեղ էլ գնումների բացումն արեցի»:

Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը


Դերասանուհու խոսքով` իր կյանքի անբացատրելի ու աննկարագրելի գեղեցիկ շրջանն է ապրում.«Գլխավորը` ժպտանք ու միայն լավ էներգիա փոխանցեք մեր բալիկին: Ամուսինս էլ շատ ուշադիր է, կարծում եմ` երկուսս էլ պատրաստակամ ենք օգնել միմյանց»:
BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն է մաղթում Անիին եւ առողջ բալիկ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին