×


Վիկա Մարտիրոսյանի ընտանեկան հանգիստը Կրետեում

Պարուհի, «Ամարաս» խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն այս օրերին ընտանիքի հետ ամառային հանգիստն է վայելում Հունաստանի Կրետե կղզում:

Վիկա Մարտիրոսյանի ընտանիքը՝ Կրետեում


Վիկան եւ ամուսինը հանգստի ընթացքում կազմակերպել են նաեւ իրենց որդու առաջին տարեդարձը: Փոքրիկ Լեւոնին ծնողներն ու ավագ քույրը՝ Նանուլը, շնորհավորել են տոնական տորթով, իսկ արդյունքում գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ ստացել:

Վիկա Մարտիրոսյանի որդու մեկամյակին


Պարուհին պարբերաբար հանգստից լուսանկարներ է տեղադրում սոցցանցային իր էջերում եւ ընդունում օգտատերերի ջերմ մաղթանքները:

Վիկա Մարտիրոսյանը՝ դստեր հետ


BRAVO.am
Լուսանկարները՝ Վիկա Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին