×


Վիկտորիա Բեքհեմը ամուսնու եւ որդու համար նոր աշխատանք է գտել :)

Արդեն մեկուկես տարի է, ինչ Վիկտորիա Բեքհեմը փորձում է լոնդոնյան նախկին մթերային խանութը վերածել “շոու-ռումի”, որտեղ կներկայացնի իր դիզայներական աշխատանքները:  Բուտիկի բացումը սարերի հետեւում չէ, մանավանդ, որ Վիկին արդեն իսկ ունի երկու վստահելի աշխատակից:):

Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմները


Վերջին հարցազրույցներից մեկում դիզայները հայտարարել է, թե չի բացառվում, որ իր խանութ-սրահում այցելուներին սպասարկեն նաեւ ամուսինն ու ավագ որդին.“Ինձ դուր է գալիս այս բիզնեսը: Ես անձամբ կաշխատեմ գնորդների հետ: Ով գիտի, գուցե Դեւիդը այցելուների համար դուռը կբացի, իսկ Բրուքլինը կդառնա հանգստյան օրերի վաճառող”:

Վիկտորիա Բեքհեմը


Վիկտորիա Բեքհեմը կատակել է, թե ոչ, ցույց կտա ժամանակը:):

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին