×


Վիշնեւսկու «Գրանդ»-ի շնորհանդեսն ու այլ միջոցառումներ` «Գրական տապան»-ի շրջանակում

Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանը կվերածվի միջազգային գրականության յուրօրինակ հարթակի: «Գրական տապան» ամենամյա փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն գրողներ աշխարհի 11 երկրից:  Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ:

Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանը կվերածի միջազգային գրական հարթակի


Այս տարի «Գրական տապանի» մասնակիցները կուղեւորվեն նաեւ Արցախ, ուր եւս նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ:

Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Հայ դասական երաժշտության հայր, բանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար եւ մանկավարժ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծննդյան օրը համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝  արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ: 

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս «Գրական տապանը» անակնկալներ է պատրաստել հայ ընթերցողների համար: Փառատոնի այս տարվա առանցքային հյուրերից են լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնեւսկին եւ բրիտանացի Մեգ Ռոսոֆը: 

Փառատոնի շրջանակներում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա հանդիպում բրիտանացի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆի հետ, որի ընթացքում կցուցադրվի նաեւ նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ինչպես եմ ապրում հիմա» ֆիլմը:

Յանուշ Լեոն Վիշնեւսկու «Գրանդ»-ը թարգմանվել է հայերեն


Առանցքային հաջորդ միջոցառումը Յանուշ Լեոն Վիշնեւսկու «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` Երեւանի “Ռոյալ Թուլիփ Գրանդ” հյուրանոցում (նախկին` “Գոլդեն Թուլիփ”): 

Ի դեպ, այս գրքի հրատարակման բացառիկությունն այն է, որ հայ ընթերցողն առաջին անգամ է հնարավորություն ունենում Վիշնեւսկու գրականությունն ընթերցել հայերենով` բնագրից արված թարգմանությամբ: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին