×


Վիքիպեդիայում հայտնվեց ու անհայտացավ “Եվրատեսիլ 2016”-ի մեր \"մասնակցի\" անունը :)

Հանրային հեռուստաընկերությունը “Եվրատեսիլ 2016”-ի Հայաստանի ներկայացուցչի անունը կհայտնի հոկտեմբերի 13-ին: Հավանական թեկնածուների թվում նշվում է նաեւ Աթենա Մանուկյանի անունը, ով այս ամիս այցելել էր Երեւան, իսկ այսօր BRAVO.am-ը նկատեց, որ “Վիքիպեդիա” ազատ հանրագիտարանի “Հայաստանը Եվրատեսիլում” հոդվածի անգլերեն տարբերակում երգչուհու անունը նշված է որպես մրցույթի 2016 թվականի մասնակից:

Աթենա Մանուկյանը


Այս մասին BRAVO.am-ը զրուցել է համաեվրոպական մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ. “Վիքիպեդիան պաշտոնական ռեսուրս չէ, ես տեղյակ չեմ, հնարավոր է` երկրպագուները փոփոխած լինեն: Մենք Վիքիպեդիայում Հայաստանի մասնակցությունների մասին պաշտոնական էջ չունենք, որպես այդպիսին ունենում ենք մասնակիցների անհատական պաշտոնական էջերը”- ասել է նա եւ նշել, որ այժմ չի կարող հավելյալ հարցերի պատասխանել:

Աթենա Մանուկյանը՝ մրցույթի հայ մասնակի՞ց


Նշենք, որ “Հայաստանը Եվրատեսիլում” հոդվածի անգլերեն տարբերակը քիչ առաջ կրկին խմբագրվել է, եւ հիմա արդեն որեւէ անվան փոխարեն պարզապես նշվում է, որ մասնակցի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW