×


Վլադիմիր Բարխոյան.«Առաջին փորձս հաջող ստացվեց»

Վլադիմիր Բարխոյանն օրեր առաջ հաղթանակած վերադարձել է Իտալիայից, որտեղ մասնակցել է «Chorus Inside Summer 2016» միջազգային մրցույթին.«Կիետի քաղաքի Մարուչինո պատմական օպերային թատրոնում տեղի ունեցած մրցույթին մասնակցել են 70-ից ավելի մեներգիչներ եւ 20-ից ավելի երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից »,-BRAVO.am-ին պատմել է երգիչը:

Վլադիմիր Բարխոյանն արժանացել է ոսկե մեդալի եւ գավաթի


Նա տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել էր Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիայի նախագահ Արման Ղուկասյանից, ներկայացել է ջազ-էստրադային անվանակարգում` կատարելով Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը»  եւ Ալեսանդրո Սաֆինայի «Luna tu» երգերը:

«Առհասարակ մրցույթների չեմ մասնակցել. սա իմ առաջին փորձն էր ու հաջող ստացվեց: Միջազգային ժյուրիի որոշմամբ` արժանացել եմ ոսկե մեդալի եւ գավաթի: Գուցե այս ամենը շարունակություն ունենա: Ի դեպ, Հայաստանն ակադեմիական վոկալի անվանակարգում ներկայացնում էին երեք երգչուհի, որոնք եւս ոսկե մեդալների են արժանացել»,-նշել է Վլադիմիրը:

Վլադիմիր Բարխոյանը


Բացի մրցութային ելույթները, Իտալիայի տարբեր քաղաքներում կազմակերպվել են համերգներ, որոնց մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչները.«Կառանձնացնեմ Լանչիանո քաղաքի «Madonna Del Ponte» տաճարում եւ Հռոմի Պանթեոնում համերգները, որոնց ընթացքում կատարել ենք բացարձակապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ես կատարել եմ Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը»:

Վլադիմիրը նշել է նաեւ, որ մրցույթը եզրափակվել է տոնական շքերթով, որին մեր պատվիրակները ներկայացել են Հայաստանի եւ Արցախի դրոշներով:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վլադիմիր Բարխոյանի արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին