×


Վրացական «Trio Mandili»-ն համերգ կտա Երեւանում

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երեւանում: Հունիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաեւ հայերեն ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում նախատեսված են նաեւ այլ անակնկալներ:

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը


Կազմակերպիչների փոխանցմամբ` խումբն անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին: Աղջիկները հայերեն են սովորում ու հասցրել են հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել, որը կարող եք դիտել այստեղ: 

Վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող այսպիսի հաջողության մասին: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին եւ ներբեռնեցին համացանց: Աղջիկների անկեղծ ու խարիզմատիկ տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ գրանցեց՝ նրանց բերելով լայն ճանաչում:

«Apareka» տեսահոլովակն արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ խմբի երկրպագուների բանակը շարունակում է աճել: Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված. մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը


Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլեւ Ռուսասատնում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Ավստրալիայում:

Տեղեկացնենք, որ խմբի երեւանյան համերգի կազմակերպիչներն են «Prime Production» եւ «Azd Production» ընկերությունները: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես տոմսարկղերից, այնպես էլ տոմսերի վաճառքով զբաղվող օնլայն հարթակներից:

Տեղեկատվությունը` կազմակերպիչների
Լուսանկարները` «Trio Mandili»-ի կայքից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին