×


Վրեժ Կիրակոսյանը` առաջնեկի ծննդյան, կնոջ դժվարությունների եւ անսովոր զգացողության մասին

«X Factor 1» երաժշտական հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանն առաջին անգամ հայր է դարձել։ Երգիչը որդուն անվանակոչել է Ցոլակ՝ իր հոր պատվին։ Նորածինը լույս աշխարհ է եկել մայիսի 25-ին՝ 3,4կգ քաշով ու 54սմ հասակով։

Վրեժ Կիրակոսյանը


BRAVO.am-ի հետ զրույցում նեոդասական ոճում երգող Վրեժ Կիրակոսյանը հայտնել է, որ երեխային դեռ չի գրկել, միայն տեսել է.«Պապա եմ դարձել… Անսովոր ու անհասկանալի զգացողություն է, ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում քիչ-քիչ այս ամենը կգիտակցեմ: Մեր հարազատները, որոնք տեսել են, ասում են՝ ինձ շատ է նման»։

Վրեժ Կիրակոսյանը` կնոջ հետ


Երգչի փոխանցմամբ՝ կնոջ՝ Արմինեի ինքնազգացողությունը կարգավորվել է.«Մի փոքր դժվարություն եղավ, բայց, բարեբախտաբար, արդեն իրեն լավ է զգում։ Մաղթում եմ, որ բոլոր աղջիկները մայրանան, տղամարդիկ հայր դառնան եւ ծնող լինելու բերկրանքն ապրեն։ Կարեւորը` շատ բալիկներ ունենանք, որ մեր ազգը շատանա»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Վրեժ Կիրակոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին