×


Վրեժ Կիրակոսյանի` խնամքով թաքցրած հարսանեկան լուսանկարները :)

“X Factor” երաժշտական հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանն ընտանիք է կազմել 5 ամիս առաջ։ Երգիչն ամուսնացել է 2015-ի օգոստոսին` չհանրայնացնելով հարսանիքը, եւ միայն այսօր նա BRAVO.am-ին տրամադրել է իր հարսանեկան լուսանկարները եւ պատմել պսակադրության մասին:

Վրեժ Կիրակոսյանի պսակադրությանը


«Մեծ հարսանիք չենք արել. հարսի տուն-փեսայի տուն ավանդական երթուղին խախտել ենք, միայն ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ եկեղեցում պսակադրվել ենք, որից հետո էլ, ավանդույթի համաձայն, կազմակերպել ենք ճաշկերույթ։ «Աստղերից» ոչ մեկին չէի հրավիրել. միայն մեր մտերիմ ընկերներն ու բարեկամներն են կիսել մեր ուրախությունը»։

Վրեժի համար իր հարսանիքի ամենահիշարժան պահը եղել է եկեղեցում.«Ինձ համար պսակադրությունից հետո հարսանիքն ավարտում է. չեմ սիրում ուտելու ու պարելու ընթացքը։ Ընդհանրապես ռեստորանային խնջույք անելն իմ ցանկությամբ չէր, բայց որպես նորաստեղծ ընտանիք, մեր հյուրերի համար կազմակերպել էինք հյուրասիրություն»։

Վրեժ Կիրակոսյանի պսակադրությանը


Երգչի կինը՝ Արմինեն, շարունակում է սովորել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մագիստրատուրայում.«Հիմա ապրում եմ կնոջս ու քրոջս հետ, իրենք լավ ընկերուհիներ են եւ համակուրսեցիներ։ Մայրս Երեւանում չի ապրում, բայց հաճախ է գալիս-գնում։ Այս հինգ ամսվա ընթացքում կյանքս փոխվել է այնքանով, որ ամուսին եմ դարձել»։

Դասական ժանրում հանդես եկող երգիչն օրեր առաջ ներկայացրել է իր առաջին պաշտոնական տեսահոլովակը, որը նկարահանվել է Մոսկվայում` «Sony Music» ընկերության կողմից. «La Danza։ Tarantella Napolenata»-ի ձայնագրման ընթացքում նրան նվագակցել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը եւ ռոք երաժիշտներ. «Համացանցում տեսահոլովակը հասանելի է, իսկ հեռուստաեթերում դեռ չի ցուցադրվում, քանի որ գաղտնիք չէ, որ պետք է վճարես, իսկ ես չեմ պատրաստվում գումար տալ։ Իհարկե, կան ալիքներ, որ առանց գումարի ցուցադրում են, եւ հիմա իրենց հետ բանակցում եմ»։

Վրեժ Կիրակոսյանի պսակադրությանը


Վրեժը բացել է փակագծերը եւ պատմել, որ տարիներ առաջ նկարահանված այս տեսահոլովակն իրականում այլ պետք է լիներ.«Ռեժիսորի նկարահանած ողջ նյութը չի պահպանվել, որովհետեւ կադրերը մնացել էին մենեջերի մոտ, որը, ցավոք, ավտովթարի էր ենթարկվել, իսկ ավտոմեքենան վառվել էր։ Տեսահոլովակը մոնտաժվել է ռեժիսորի մոտ եղած կադրերով։ Երգը դասականի ու ժամանակակցի միախառնում է»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Վրեժ Կիրակոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW