×


Տաթեւ Բեգլարյան.«Դիտավորյալ եմ մերկ լուսանկարվել»

«Nude Art» ոճի լուսանկարահանումների մասնակցող հայուհիները մեծ մասամբ հանդես են գալիս առանց բացահայտելու իրենց ով լինելը: BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի նոր ֆոտոպատմության հերոսուհին չի թաքցնում իր դեմքը, ավելին՝ մեզ հետ զրույցում պատմել է իր լուսանկարների եւ «մերկ արվեստով» պատնեշներն անցնելու մասին։

Տաթեւ Բեգլարյանը


26-ամյա Տաթեւ Բեգլարյանն առաջին անգամ լուսանկարվել է Էմինի «Մի սենյակի պատմություն» ֆոտոցուցահանդեսի համար, միմյանց ճանաչում են դեռեւս 2009 թվականից, լուսանկարչի ճաշակին լիովին վստահում է.«Միշտ հավանել եմ այս ժանրը, որում սեքսուալ ենթատեքստով չեմ փնտրում, այլ գեղեցկություն ու արվեստ եմ տեսնում։ Սենյակում ես առաջարկում էի՝ այս կամ այն դիրքով նկարվեմ, նա էլ ֆիքսում էր իմ շարժումները։ Մեր արժեհամակարգի համար անսովոր է, նույնիսկ դիտավորյալ եմ անում, որ կոտրեմ պատնեշները։ Դեռահաս տարիքում, երբ ռոք էի լսում ու տարբերվում էի մյուսներից, ինձ դուր էր գալիս «համակարգին» դեմ գնալը»։

Տաթեւ Բեգլարյանը


Նա խոստովանում է՝ առհասարակ, լուսանկարների մեծ մասում ինքն իրեն դուր չի գալիս.«Փորձում եմ հաճախ նկարվելով այդ բարդույթս կոտրել։ Երբ քեզ կողքից ես նայում, նաեւ լսում մարդկանց դրական կարծիքները, հասկանում ես, որ այդքան էլ վատ չես նայվում, թեեւ, ի սկզբանե, ինքդ քեզ կադրում չես հավանել»։

Տաթեւ Բեգլարյանը


Սեւ-սպիտակ կադրերի ֆոտոմոդելն այժմ բնակվում է Մոսկվայում: Հարցին՝ ինչպես են մտերիմներն արձագանքում ֆոտոխցիկի առջեւ մերկանալուն, պատասխանել է. «Ընկերներս տեսել են, գրել են, որ գեղեցիկ նկարներ են։ Ես ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, որ մերկությունը «փչացած» աղջկա կերպարին է բնորոշ: Պետք է ընկալել որպես գեղեցկություն, որովհետեւ բոլորս նույն մսից ու արյունից ենք եւ մերկ ենք ծնվում։ Ինձ դուրս չի գալիս, որ մարդիկ արվեստին կարծրատիպերով են վերաբերվում»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին