×


Տաթեւ Հովակիմյան.«Այդքան չեմ հասունացել դրա համար»

Տաթեւ Հովակիմյանը ժամեր առաջ սոցցանցային իր էջում հետեւյալ գրառումն է կատարել` «Ես չափից շատ սիրեցի իմ մասնագիտությունը եւ որոշեցի հեռանալ նրանից. թողնել այն, ինչ սիրում ես, հաճախ, սիրո լավագույն դրսեւորումն է...»: Այս տողերը շատերին հիմք է տվել ենթադրել, թե նա հրաժարվել է դերասանուհու կարիերայից:  

Տաթեւ Հովակիմյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Տաթեւը պատմել է, թե ինչն է նման գրառման առիթ հանդիսացել.«Հաղորդում էի նայում, որտեղ իմ սիրելի դերասաններից մեկն այդ միտքն արտահայտեց, ասաց` իր ուսուցչից է նման խոսքեր լսել, բայց քիչ մարդիկ կարող են դա գիտակցել»:

Տաթեւ Հովակիմյանը


Դերասանուհու խոսքով` ամեն ոք յուրովի կարող է հասկանալ այդ խոսքերը. «Գրեցի, որպեսզի յուրաքանչյուրն իր մեկնաբանությունը տա: Ես եւ համաձայն եմ, եւ` ոչ։ Կարծում եմ` համաձայն չեմ, որովհետեւ այդքան չեմ հասունացել այդ մտքի համար: Դրա համար պետք է էգոդ դնես մի կողմ, իսկ ես շատ եմ սիրում գործս եւ պայքարում եմ դրա համար: Մենք երիտասարդ ենք եւ մեր էգոն շատ ենք սիրում, դժվար թե գնանք նման քայլի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW