×


Տաթեւ Հովակիմյան.“ Իմ եւ Տիգրանի միջեւ սեր չկա, բայց Արեւիկի ու Սեւակի միջեւ այն բուռն է”

“Անավարտ թռիչք” ֆիլմի շնորհիվ գլխավոր հերոսուհի Տաթեւ Հովակիմյանն այսօր փողոցում հաճախ է հանդիպում իրեն բարի ժպիտով ողջունող անծանոթների, բայց ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, հայտնի դառնալն իր արժեհամակարգը չի փոխել, միայն թե աշխատանքում ավելի վստահ եւ համարձակ է դարձել:

Տաթեւ Հովակիմյանը


“Երկար ժամանակ տարբեր առաջարկներ էի ստանում, որոնք ինչ-ինչ պատճառներով մերժում էի, իսկ հիմա ավելի վստահ կարող եմ սպասել ավելի լավ դերերի: Այս ֆիլմն ինձ համար այցեքարտ է առաջիկա աշխատանքների համար”,-նշել է նա` հավելելով, որ շատ է սիրում իր մասնագիտությունը:

Թեեւ նկարահանումներն աղջնակին մեծ եկամուտ չեն ապահովում, այնուամենայնիվ, սպասում է այնպիսի առաջարկների, որոնք առաջինի պես կգերեն իր սիրտը.“Անկեղծ ասած` ես չեմ էլ մտածել ֆինանսի մասին: Բարեբախտաբար, ունեմ ծնողներ, ովքեր միշտ իմ կողքին են, ապահովում ու աջակցում են ամեն հարցում: Եթե չլինեին նրանց խորհուրդները` չգնալ միայն գումարի հետեւից, այլ փորձել օգուտ քաղել աշխատանքից, գուցե ընդունեի ինձ արված բոլոր առաջարկները”:

Տաթեւ Հովակիմյանը


Ֆիլմում առկա են նաեւ գլխավոր դերակատարների մասնակցությամբ սիրային տեսարաններ, ուստի հետաքրքրվեցինք Տաթեւից` դժվար չէր համբուրվել առանց հույզերի եւ սիրո.“Իսկ ո՞վ ասաց, որ կերպար կերտելիս հույզեր չես ապրում: Իմ եւ Տիգրանի միջեւ որեւէ զգացմունք չկա, բայց Արեւիկի ու Սեւակի միջեւ մեծ ու բուռն սեր կար նկարահանման հրապարակում”:

Խոսելով առաջիկա անելիքների մասին` դերասանուհին ասել է, որ երազելի կամ նախընտրած կերպարներ չունի.“Յուրաքանչյուր դերասան ունի իր ամպլուան եւ կատարում է իր ներաշխարհին ավելի սազող դերեր: Ինձ համար “չկարողանալ” բառը չկա, կարող եմ խաղալ ցանկացած դեր, բայց առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է անեմ այն, ինչ ուզում եմ, ոչ թե այն, ինչ կարող եմ: Այնուամենայնիվ, ինձ ավելի տեսնում են դրամատիկ դերերում”:

Տաթեւ Հովակիմյանը


Կերպարների մասին չի երազում, սակայն բազում երազանքներ ունի մարդկանց, թափառող շների, հայրենիքի հետ կապված.“Երբեք չեմ կոտրվում մարդկային չարությունից, փորձում եմ բարություն սերմանել: Լռում եմ այն դեպքում, երբ դիմացս նստած է խելացի մեկը, որին ուզում եմ լսել: Չեմ կոտրվում անգամ այն դեպքում, երբ երիտասարդ աղջիկներն ինձ վատ բաներ են գրում, այլ պարզապես արհամարհում եմ: Լավատես եմ, ինձ կոտրված եմ զգում միայն այն դեպքում, երբ հեռու եմ իմ ծնողներից”:

Կան մանրուքներ, որոնց Տաթեւը մեծ նշանակություն է տալիս.“Ամեն օր առավոտյան հազիվ հասցնում եմ մի փոքր ուղղել մազերս ու վազել փորձերի: Շատ թանկ եմ գնահատում այն ժամանակը, որն անցկացնում եմ ընկերներիս հետ: Ինձ համար ավելի լավ է ընկերներիս հետ մի կտոր ցամաք հաց ուտել, քան ռեստորաններում ճոխ ընթրել կեղծ մարդկանց շրջապատում”:

Հարցին, թե ինչպես է օգտագործել իր առաջին հոնորարը, դերասանուհին պատասխանել է.“Գնել եմ այն զգեստը, որով ներկայացել եմ պրեմիերային, եւ ուրիշ ոչինչ”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականցվել է Անդրանիկ Բաղդասարյանի արվեստանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին