×


Տաթեւ Սարգսյանը շուտով կամուսնանա :)

Հունիսին նշանադրված Տաթեւ Սարգսյանը պատրաստվում է իր հարսանիքին, որը նախատեսված է հաջորդ ամիս: Սերիալներից հայտնի դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ինքն եւ ընտրյալը` Կարենը, պսակադրության համար ընտրել են Երեւանից դուրս գտնվող գողտրիկ մի եկեղեցի:

Տաթեւ Սարգսյանի նշանադրությանը


Էլ ի՞նչ հարսանիք առանց հարսանեկան զգեստի: Այս հարցում նրան օգնում է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը.«Զգեստս դեռ մշակման փուլում է. արդյունքը պարզ կլինի շուտով»,-ասել է ապագա հարսիկը:

Տաթեւ Սարգսյանն` ընտրյալի հետ


Տաթեւը մեզ հետ զրույցում հայտնել է, որ ամուսնությունից հետո բնակություն կհաստատի Ռուսաստանում.«Երեւի հենց այդպես է պետք… Այնուամենայնիվ, մի առանձին կարոտով եմ այժմ հետ նայում` տեսնելու, թե ինչ ճանապարհ եմ անցել եւ ում հետ: Այդ հինգ տարին` 18-ից 23 տարեկան, հասկանալու եւ հասունանալու, ինքս ինձ հետ ծանոթանալու եւ մարդկային տեսակները ճանաչելու տարիներ էին»:

Տաթեւ Սարգսյանի նշանադրությանը


Նա շնորհակալ է Երեւանին իրեն սիրելիի հետ ծանոթացնելու համար .«Շնորհակալ եմ, Երեւան, հոգիս լցնելու եւ ծանրացնելու համար, ինձ ուրիշ մարդ դարձնելու ու նույնը թողնելու համար: Բարով մնաս…»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Տաթեւ Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին