×


Տաթեւիկ Ադումյան.“Երեկ ամենալավ տարեդարձս էր, միայն…”

Տաթեւիկ Ադումյանը փետրվարի 23-ին դարձել է 23 տարեկան: Հոբելյարը նախորդ տարիներին ակումբային միջավայրում տարեդարձը տոնելուց հետո այս անգամ ընկերուհիների հետ օրն անցկացրել է Ծաղկաձորում: Աղջկական երեկույթին ներկա են եղել դերասանուհիներ Աննա Ավետիսյանը, Անատի Սաքանյանը, դիզայներ Լուսինե Տարախչյանը, երգչուհի Նանան եւ այլք:

Տաթեւիկ Ադումյանն ընկերուհիների հետ նշել է 23-ամյակը


“Ընկերներս կեսգիշերին տորթով, փուչիկներով ու հրավառությամբ եկել էին մեր տուն: Իսկ մայրս ու եղբայրս հեռախոսով շնորհավորեցին, բայց հետո հեռախոսներս անջատել էի. որոշել էի հանգստանալ ու օրս մտերիմներիս հետ նշել”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Տաթեւիկը:

Տաթեւիկ Ադումյանը


Նրա փոխանցմամբ` ընկերուհիներին հաջողվել է իր օրը տոնական դարձնել.“Նրանք ծննդյան տոնի համար նախատեսված պարագաներով էին եկել, խինկալիների վրա էլ մոմեր էին դրել, որ փչեմ:): Ես էլ իրենց նկարներով թխվածքներ էի պատրաստել` նախատեսելով խնջույքի փոխարեն շնորհակալական երեկո կազմակերպել իմ կողքին գտնվող մարդկանց համար: Երեւի, սա իմ ամենալավ տարեդարձն էր, բացառությամբ այն հանգամանքի, որ ամուսինս քաղաքում չէր ու հարգելի պատճառով կողքիս չէր”:

Տաթեւիկ Ադումյանն` ամուսնու հետ


Այժմ “Հարազատ թշնամի” սերիալում նկարահանվող դերասանուհին նշել է, որ սիրում է իր ծննդյան օրը եւ յուրաքանչյուր տարի մեծ հաճույքով է նախապատրաստվում. “Չեմ պատկերացնում` մարդ ինչպես կարող է չսիրել այդ օրը, ուրեմն ինքդ քեզ պետք է չսիրես: Տխրելու պատճառներ չեմ գտնում. ամեն օրդ պետք է վայելես, ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի եւ այլեւս չի կրկնվելու”:

BRAVO.am
Լուսանկարները` Տաթեւիկ Ադումյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին