×


Տաքսու վարորդ Մկոն եւ սեփական հարսանիքից փախչող Իվետան :)

Մարտի 3-ից մեծ էկրան կբարձրանա «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն են Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը։ Երգչուհու համար այս կատակերգությունը դեբյուտային է: Թե ինչպես է նա կերտել իր առաջին դերը գեղարվեստական ֆիլմում, կարող եք գնահատել շուտով, ինչպես նաեւ ունկնդրել նրանց կատարմամբ սաունդթրեքը։

Իվետա Մուկուչյանը եւ Մկոն` «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի նկարահանումներին


Մկոն, բացի գլխավոր հերոսին մարմնավորելուց, նաեւ ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը։ Ֆիլմի գլխավոր օպերատորն Արթուր Ուստյանն է, մոնտաժն իրականացրել է Ռազ Մարգարյանը, համապրոդյուսերն է՝ Տիգրան Համբարձումյանը։

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի գլխավոր հերոսը տաքսու վարորդ Աղասիկն է, որը վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» (Ракета), որը սիրված է զբոսաշրջիկների կողմից: Այն 70-ականներին նախագծվել ու պատրաստվել է Երեւանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից: Մկոն նաեւ մարմնավորում է Աղասիկի հորը, որն, ըստ սցենարի, ստեղծել է հայկական միակ մարդատար մեքենան՝ «Ռակետան»։ 

Մկոն եւ Իվետա Մուկուչյանը` «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի նկարահանումներին


Գլխավոր հերոս Աղասիկը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության ունի, բայց մեկ օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ իր մեքենան է նստում Սաթենիկը, որը փախչում է սեփական հարսանիքից… Ֆիլմի հեղինակները խոստանում են արկածային իրավիճակներ, լարված սյուժե, հումոր եւ ռոմանտիկ խաղ Մկո-Իվետա զույգի կողմից:



BRAVO.am
Լուսանկարները՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին