×


Տիգրան Մանսուրյան. «Վերջին շրջանում լարված եմ ապրել»

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն առողջական խնդիրներ ունի եւ բուժում է ստանում հիվանդանոցում. ահա այսպիսի տեղեկություն է տարածվել, որի իսկությունը ճշտելու համար BRAVO.am-ը կապվել է մաեստրոյի հետ:

Տիգրան Մանսուրյանը


«Գիտեք, վերջին շրջանում լարված եմ ապրել ու հոգնություն եմ զգում: Մի հիվանդանոցում ստուգվեցի, հետո այնտեղից մեկ ուրիշ հիվանդանոց գնացի: Փառք Աստծո, որեւէ լուրջ բան չկա, պարզապես ստուգումներ են եղել»,-մեզ հետ զրույցում ասել է նա: 

Տիգրան Մանսուրյանը նաեւ նշել է, որ շարունակում է իր բնականոն կյանքով ապրել ու աշխատել.«Նաեւ համերգների եմ մասնակցում: Այսօր էլ Երեւանյան 9-րդ երաժշտական միջազգային փառատոնի եզրափակիչ համերգն իմ 75-ամյակին է նվիրված, եւ ես նույնպես ներկա եմ լինելու, իմ գործերից մեկն էլ նվագելու են»:

Տիգրան Մանսուրյանը


Զրույցի վերջում կոմպոզիտորը շնորհակալություն է հայտնել BRAVO.am-ին իր համար անհանգստանալու համար.«Ինձ հուզում է ձեր մտահոգությունը: Լավ լինենք բոլորս, իրարից անպակաս լինենք»:

BRAVO.am-ը առողջություն է մաղթում սիրելի մաեստրոյին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սվետլանա Ներսեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW