×


Տիմատիի սիրեցյալը ցուցադրել է մարմինը ծննդաբերությունից հետո

BRAVO.am-ը մարտին տեղեկացրել էր, որ Տիմատին հայր է դարձել: 30-ամյա ռեփերի առաջնեկի մայրը 21-ամյա մոդել, “Երկրորդ վիցե միսս Ռուսաստան 2012” Ալյոնա Շիշկովան է:

Ալյոնա Շիշկովան


Ալիսան ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ էլ շարունակում է մնալ մայրիկի եւ հայրական տատիկի հետ:

Ալյոնա Շիշկովան` դստեր հետ


“Վերջին օրերը դրախտում: Վայելում եմ…”. սոցիալական ցանցի իր էջում ահա այսպիսի գրառում է կատարել երիտասարդ մայրիկը` հայտնելով, որ շուտով կվերադառնա Մոսկվա, սակայն մինչ այդ հպարտությամբ ցուցադրում է, թե ինչպիսին է իր կազմվածքը ծննդաբերությունից ընդամենը երկու ամիս անց:

Ալյոնա Շիշկովան


Ալյոնա Շիշկովան վերականգնել է նախկին քաշը եւ արդեն իսկ կարող է պոդիում վերադառնալ:): Նշենք, որ Տիմատիի դստեր մայրը մինչ մոդելի կարիերա սկսելը զբաղվել է երաժշտությամբ: Համացանցը լի է հրապարակումներով, որոնք անդրադառնում են նրա պլաստիկ վիրահատություններին:

BRAVO.am
Աղբյուրը` Women.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW