×


Տոնական 40% զեղչ LaGalleria լյուքսային հագուստի խանութ-սրահներում

LaGalleria լյուքսային հագուստի խանութ-սրահներում նախատոնական զեղչեր են. լյուքսային բուտիկների ցանցն առաջարկում է Ամանորին ոճային եւ նրբաճաշակ տեսք ունենալ առավել մեծ խնայողությամբ։ Հյուսիսային պողոտա 3 հասցեում (Թումանյան-Տերյան խաչմերուկ) գտնվող «LaGalleria Woman», «LaGalleria Man» եւ «Corneliani» խանութ-սրահներում աշուն-ձմեռ ողջ տեսականու համար գործում է 40% զեղչ։ Տոնական զեղչերը կգործեն անժամկետ:

Տոնական զեղչեր LaGalleria լյուքսային հագուստի խանութ-սրահներում


Ձմեռային զեղչերի մեկնարկը երեկ տրվել է արդեն ավանդույթ դարձած հյուրասիրությամբ եւ դիջեյ Լեոյի հնչեցրած սեթերով։ Տոնական միջավայրն ապահովում էին կարմիր գորգն ու «Լուի Շարդեն»-ի կողմից թեյի եւ հրուշակեղենի հյուրասիրությունը:

Ի դեպ, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Keush» սպիտակ խաղուն գինու շնորհանդեսը, որի հիմնադիր գինեգործ Վահե Քուշգերյանը պատմել է. «Արտերկրում աշխատելուց հետո Հայաստանում էլ մոտ 6 տարի աշխատել եմ տարբեր գինիների ստեղծման վրա, սակայն սա առաջինն է, որ իմ ազգանունն է կրում: Խաղուն գինու պատրաստման դասական ավանդույթների պահպանմամբ պատրաստված այս գինիները բարձրակարգ եւ նրբահամ են, համոզված եմ` կարժանանան գինու սիրահարների գոհունակությանը»։

Տոնական զեղչեր LaGalleria լյուքսային հագուստի խանութ-սրահներում


Դե ինչ, զեղչերի մեկնարկը տրված է, մաղթում ենք հաճելի տոնական գնումներ։ Լյուքսային եւ ինքնատիպ նվերի տարբերակը փնտրեք հենց LaGalleria լյուքսային հագուստի խանութ-սրահներում։

«Keush» սպիտակ խաղուն գինու շնորհանդեսը «LaGalleria»-ում


«LaGalleria»-ում ցուցադրված են աշխարհահռչակ Christian Dior, Dolce & Gabbana, Saint Laurent Paris, ETRO, Gucci, Alexander McQueen, Ermanno Scervino, Stella McCartney, Brunello Cucinelli, Stile Latino նորաձեւության տների հավաքածուները, որոնց կողքին վերջերս ավելացել են Chloe, C.B. Made in Italy, La Perla, ներառյալ 2016 կրուիզ եւ գարուն-ամառ հավաքածուները: Ի դեպ, արդեն ցուցադրված հանրահայտ ապրանքանիշերի շարքը շուտով կհամալրվի նոր եւ էքսկլյուզիվ անուններով:

Տոնական զեղչեր LaGalleria լյուքսային հագուստի խանութ-սրահներում


Օրիգինալ ապրանքանիշեր, նորաոճ հագուստ, բարձրակարգ կոշիկներ, նրբագեղ պայուսակներ, զարդեր, շարֆեր եւ այլ աքսեսուարներ. խանութ-սրահներում առկա տեսականին հնարավորություն կտա ընտրել ձեր ճաշակին ու բնավորությանը համապատասխան իրեր, նաեւ տոնական գնումներ կատարել ձեր սիրելիների, ընկերների եւ գործընկերների համար։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.lagalleria.am կամ հետեւել LaGalleria-ի ֆեյսբուքյան էջին եւ Instagram-ին #LaGalleriaBoutiques:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին