×


Փակ երեկո` Սոֆի Մխեյանի «Համաձայն եմ»-ի համար :)

Հոկտեմբերի 22-ին «Kami»-ում երեկոյի հերոսուհին Սոֆի Մխեյանն էր: Երգչուհին ակումբ էր հրավիրել մտերիմներին եւ գործընկերներին` իրականացնելու իր նոր տեսահոլովակի շնորհանդեսը: Միջոցառման հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը: 

Սոֆի Մխեյանի «Համաձայն եմ» տեսահոլովակի շնորհանդեսին


Սոֆին այն երգչուհիներից է, ով հստակ գիտի իր տեսահոլովակների քանակը: Նա մեզ հետ զրույցում պատմել է, որ իր 18-րդ տեսահոլովակը նկարահանվել է
«Համաձայն եմ» երգի հիման վրա, որը պարային գեղեցիկ բեմադրությամբ օրեր առաջ կատարել է Հանրապետության հրապարակում՝  «Էրեբունի-Երեւանին» նվիրված համերգի ընթացքում։

Սոֆի Մխեյանի «Համաձայն եմ» տեսահոլովակի շնորհանդեսին


Ռիթմիկ ու պարային երգը երգչուհու հետ գրել է Նիկ Էգիբյանը, գործիքավորմամբ ու պրոդյուսինգով եւս զբաղվել է երաժիշտը, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է.«Երգը պարային ու դրական տրամադրություն է փոխանցում, հուսով եմ՝ հանդիսատեսը կհավանի։ Այն հատուկ մեկին նվիրված չէ եւ հերթական կոմերցիոն գործ չէ»,-ասել է Սոֆին:

Երեւանում նկարահանված տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Գեւորգ Ճուղուրյանը.«Սյուժեն ծավալվում է նորաձեւ երեւույթների շուրջ՝  համացանց, սելֆիներ, «Ինստագրամ», «Ֆեյսբուք» եւ այլն»։

Սոֆի Մխեյանը, Նիկ Էգիբյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Սոֆիի նոր տեսահոլովակի առաջին ցուցադրությունից հետո հնչել են դրական արձագանքներ, շնորհավորական  խոսքեր եւ ծափահարություններ: Հյուրերը նաեւ վայելել են R.P.-ի ու «Hayway» բենդի համերգը եւ երգչուհու ելույթը։

«Համաձայն եմ» երգի տեսահոլովակի պրեմիերային սպասեք նաեւ BRAVO.am-ում:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW