×


Փարիզում գերիշխում է վարդագույնը

Barbie տիկնիկը գրոհում է արվեստների մայրաքաղաք Փարիզը: Ֆրանսիայի մշակութային պատմության մեջ սա առաջին լայնածավալ ցուցահանդեսն է` նվիրված հանրահայտ գեղեցկուհուն:

Աշխարհում ամենավաճառվող Բարբին


Դեկորատիվ արվեստների թանգարանի շուրջ քսան ցուցասրահ ներկայացնում են 700 Բարբի տիկնիկների, Կեների, նրանց շնիկների, ինչպես նաեւ հարյուրավոր զգեստների եւ աքսեսուարների ստեղծման եւ զարգացման պատմությունը:


Զուգահեռ ցուցադրված են նաեւ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում արտադրված  հին եւ եզակի տիկնիկներ, որոնք, սակայն, առանձնապես չեն գրավում Բարբիների գեղեցկությամբ տարված աղջնակների ուշադրությունը: Նրբագեղ եւ թմբլիկ, երաժիշտ եւ ոստիկան, ուսուցիչ եւ պարուհի, ուարհոլյան եւ շանելապատ, անգամ տիեզերագնաց Բարբիներն ամենուր են:

Կարլ Լագերֆելդ


Փոքրիկ երեխաների եւ ոչ պակաս անհամբեր մայրիկների հսկայական հերթը դեպի ցուցասրահ խոստանում է  վարդագույն եւ կենսախինդ տպավորություններով լի շրջայց:

Տեքստը եւ լուսանկարները` Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին