×


Փոխվել է Հայաստանի “եվրատեսիլյան” երգի անվանումը

“Don’t Deny”/“Մի ժխտիր”/ երգը, որով “Genealogy” խումբը Հայաստանը ներկայացնելու է “Եվրատեսիլ 2015”-ում, այլեւս նոր անվանում ունի` “Face The Shadow”(թարգմանաբար` “Առերեսվի՛ր ստվերին”): Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

"Genealogy" խումբը


Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ 2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, եւ կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին, սակայն հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո:

“Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը”,-նշված է հաղորդագրության մեջ:

"Genealogy" խումբը


“Եվրատեսիլ”-ի “Յութուբ”-ի էջում արդեն իսկ հայաստանյան երգը ներկայացված է նոր վերնագրով: Այն ներկայացնում ենք ստորեւ:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին