×


Փո՞րձ, թե՞ անմեղություն. ում են նախընտրում երիտասարդները

Իրականությունը, որում այսօր ապրում ենք, ցույց է տալիս, որ երիտասարդ բազմաթիվ տղամարդիկ սիրում են ավելի հասուն տարիքի կանանց: Պարզվում է` տղամարդկանց հայացքները գրավչության վերաբերյալ որոշակիորեն տարբերվում են կանանց ունեցած պատկերացումներից: Այլ կերպ ասած` տղամարդիկ այնքան էլ պարզունակ չեն, որքան մեզ թվում է: Թեեւ նրանց համար նախատեսված ամսագրերի շապիկներին կամ հեռուստաէկրաններին երիտասարդ կանայք են, եւ կարծրատիպ կա, թե տղամարդկանց համար կնոջ իդեալը երիտասարդ շիկահերներն են` բարակ մեջքով, մեծ կրծքերով եւ երկար ոտքերով, իրականում միշտ չէ, որ այդպես է: Տղամարդկանց գրավում են նաեւ հասուն կանայք` ձեւավորված հայացքներով, ովքեր ընդունակ են հասկանալ եւ կիսել իրենց հետաքրքրություններն ու երեւակայությունը: Եվ այսպես, փորձենք ներկայացնել, թե ինչու են տղամարդկանց ձգում իրենցից տարիքով ավելի մեծ կանայք:


Հասուն կանայք հարուստ կենսափորձ ունեն

Պատճառներից մեկը, թե ինչու են երիտասարդ տղամարդիկ նախընտրում հասուն կանանց, նրանց հարուստ կենսափորձն է: Նման կանայք շրջապատում են իրնեց ընտրյալին իրական զգացմունքներով, ջերմությամբ եւ հոգատարությամբ: Ապրած տարիները սովորեցրել են նրանց հաղթահարել «թույլ» սեռին բնորոշ հուզականությունը: Նրանց հարկավոր չէ սիրո մշտական ապացույցներ եւ զգացմունքների մասին վերամբարձ խոսքեր: Այս կանայք հավատում են ոչ թե խոսքերին, այլ` արարքներին, այդ պատճառով էլ տղամարդիկ կարող են հաճելի որեւէ բան անել իրենց սիրելիի համար, եւ նա կգնահատի դա: Բացի այդ, երիտասարդ տղամարդը միշտ կստանա աջակցություն եւ ըմբռնում իր ընտրյալի կողմից. նա միշտ կարող է հուշել, թե ինչպես ճիշտ որոշում կայացնել շատ նուրբ իրավիճակներում: Տնային տնտեսության վարման փորձը նույնպես ունի իր կարեւորությունը նման հարաբերություններում: Ինչպես հայտնի է, տղամարդու սիրտը տանող ճանապարհն անցնում է ստամոքսի միջով, եւ հենց տարիքով կանայք գիտեն` ինչպես գոհացնել իրենց տղամարդկանց: 

Նրանք ավելի ինքնավստահ եւ ինքնաբավ են

Այս կանայք միշտ գիտեն, թե ինչ են ցանկանում կյանքից: Նրանք արդեն ձեւավորված են որպես անձ, ինքնավստահ են, ինքնուրույն եւ տարբեր իրավիճակներում կարող են իրենց վրա վերցնել ողջ պատասխանատվությունը: Նրանք այնքան եսակենտրոն չեն, որքան իրենցից երիտասարդները, մտածում են ոչ թե միայն իրենց մասին, այլեւ ուշադրություն են դարձնում ընտրյալների պահանջմունքներին, ինչը շատ կարեւոր բաղադրիչ է փոխհարաբերությունների հոգեբանության մեջ: Բացի այդ, հասուն կանայք ավելի համարձակ են եւ հստակ գիտեն, թե ինչի են ձգտում: Այդ պատճառով էլ նրանք ցույց են տալիս տղամարդկանց, երբ հետաքրքրված են եւ հակառակը` միանգամից հասկացնում են, եթե վերջիններիս հանդեպ անտարբեր են: Չէ՞ որ նրանք շատ թանկ են գնահատում իրենց ժամանակն այն անտեղի վատնելու համար, իսկ տղամարդիկ էլ իրենց հերթին շատ են գնահատում նրանց ուղիղ եւ ազնիվ մոտեցումն այդ հարցում: 


Նրանք ավելի փորձառու են անկողնում

Եթե հարցնենք տղամարդկանց, թե ամենից շատ ինչն է նրանց գրավում հասուն կանանց մեջ, մեծամասնությունն առանց տատանվելու կպատասխանի` սեքսուալ ազատությունը: Հասուն կանայք հիանալի սիրուհիներ են: Նրանց ազատությունը եւ հմտություններն աներեւակայելի են, եւ դա փաստ է: Նրանք ինքնավստահ են, չեն ամաչում իրենց մարմնից եւ իրենց ցանկություններից, ազատ են եւ պատրաստ տարատեսակ էքսպերիմենտների: Զուգընկերները երբեք չեն ձանձրանա նրանց հետ անկողնում: Իհարկե, կարելի է կարդալ բազմաթիվ գրքեր, դիտել մեծ քանակությամբ ուսուցողական ֆիլմեր, լսել շատ հետաքրքիր խորհուրդներ սեքսի մասին, բայց այդ ամենը ոչ մի կերպ չի փոխարինի այն փորձին, որոնք ունեն հասուն կանայք: Նրանք շատ լավ գիտեն ինչպես հաճույք պարգեւել տղամարդկանց եւ, իհարկե, իրենց: Փոխադարձ հաճույք սեքսում, մի՞թե սա չէ պատճառը, որ տղամարդիկ նախընտրում են կանանց, ովքեր տարիքով իրենցից ավելի մեծ են:


Նրանք մշտապես խնամված են

Հասուն տարիքի կանայք կդիմեն ամեն քայլի, որպեսզի լավ տեսք ունենան  եւ որքան հնարավոր է գրավիչ լինեն իրենց երիտասարդ ընտրյալների համար: Մշտական այցելություն մարզասրահներ` կազմվածքը պահպանելու համար, շպարման միջոցների գրագետ գործածում, շքեղ տեսք. հանգամանքներ, որ թույլ չեն տա երիտասարդ տղամարդուն հետաքրքրվել ավելի երիտասարդ աղջիկներով:


Նրանք հետաքրքիր զրուցակիցներ են

Բազմաթիվ տղամարդկանց համար ավելի սարսափելի բան չկա, քան հանդիպել  գեղեցիկ արտաքինով աղջկա եւ հասկանալ, որ ոչ մի թեմայի շուրջ հնարավոր չէ նրա հետ զրուցել: Պետք է հաշվի առնել, սակայն, որ հետաքրքիր զրույցը գրավում է տղամարդկանց ոչ պակաս, քան, ասենք, կանացի մարմնի որոշ մասերը: Եվ կանայք, ովքեր կարողանում են գրագետ ու հետաքրքիր զրույց վարել, հանդիպում են ավելի հազվադեպ, քան գեղեցիկ, սեքսուալ աղջիկները: Հասուն կայանք այս առումով էլ առաջատար են. նրանք շատ ավելի հետաքրքիր են որպես զրուցակից: Նրանք ունեն հարուստ կենսափորձ, գիտեն եւ ապրել են ավելին, քան իրենցից երիտասարդները: Նրանք կարող են հետաքրքիր դրվագներ պատմել իրենց իսկ կյանքից եւ ճիշտ խորհուրդներ տալ: Պետք չէ երբեք թերագնահատել հետաքրքիր զրուցակից լինելու հանգամանքը, քանի որ երբ կիրքն անհետանում է, հենց  բովանդակալից զրույցները կարող են պահպանել մտերիմ հարաբերությունները:
  
Նրանք ավելի ճկուն են հարաբերություններում

Հասուն կանայք կարողանում են շրջանցել շատ խնդիրներ հարաբերություններում, իսկ եթե խնդիրներն անխուսափելի են, նրանք պատրաստ են գնալ փոխզիջումների եւ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկուսի համար էլ: Պատճառը դարձյալ նրանց մեծ փորձն է կին-տղամարդ փոխհարաբերություններում: Բացի այդ, նրանք պատրանքներով չեն սնվում եւ անիրականանալի պլաններ չեն կառուցում: Նրանք չեն հավատում հիասքանչ արքայազնի մասին հեքիաթներին եւ պատրաստ են համակերպվել իրենց զուգընկերոջ թերությունների հետ, այդ պատճառով էլ նրանց հետ հեշտ է երկարատեւ հարաբերություններ կառուցել:


Նրանք կարողանում են զսպել իրենց  հույզերը

Երիտասարդ աղջիկներին շատ բնորոշ է չափազանց հուզականությունը: Նրանց կյանքում այնքան բաներ են առաջին անգամ կատարվում, որ նրանք պարզապես չգիտեն ինչպես արձագանքել այս կամ այն իրադարձությանը: Առաջին սեր, առաջին հիասթափություն, առաջին դավաճանություն, եւ նրանց հուզական պոռթկումները միանգամայն բնական են: Բացի այդ, նրանք միշտ հակված են իրադարձություններին ավելի դրամատիկ երանգ հաղորդել: Իրենց հուզական անկանխատեսելիության արդյունքում նրանք հատուկ նշանակություն են տալիս անգամ ամենաանմեղ բաներին: Հանդիպելով երիտասարդ աղջկա հետ` տղամարդը միշտ պետք է պատրաստ լինի, որ ամեն րոպե իրենց հարաբերություններում կարող է ճգնաժամ սկսվել: Հասուն կանանց պարագայում ամեն բան այլ է: Նրանք իրենց կենսափորձով սովորել են  խնայել նյարդերը եւ կարողանում են  պահպանել ինքնատիրապետումը նույնիսկ ծայրահեղ ճգնաժամային իրավիճակներում: Ավելին, հաճախ նրանք ինքնուրույն են հարթում շատ խնդիրներ եւ  դրանցով չեն ծանրաբեռնում իրենց տղամարդկանց: 
Նրանք գնահատում են իրենց եւ իրենց տղամարդու անկախությունը

Որքան էլ տարօրինակ հնչի, տղամարդիկ սիրում են հասուն կանաց նաեւ նրանց անկախության համար: Նրանք չեն նեղանում, երբ տղամարդը ժամը մեկ չի զանգում իրենց կամ չի հրավիրում իր ընկերների հետ հանդիպման: Նրանք ժամանակին ունեցել են երկարատեւ եւ լուրջ հարաբերություններ ու լավ գիտեն, որ տղամարդուն ազատություն է հարկավոր, որ տղամարդն իր կողքին ուզում է տեսնել ոչ թե կպչուն մեկին, ով անընդհատ հետեւում է իր ամեն քայլին, այլ անկախ կնոջ, ով իր հերթին ունի սեփական հետաքրքրություններ կյանքում:

Դեմի Մուրը եւ Էշթոն Քաթչերը


Նրանց քիչ  է հետաքրքրում շրջապատի կարծիքը

Երիտասարդ աղջիկները հաճախ այնքան շատ են կախված իրենց շրջապատի կարծիքից, որ տղամարդն, ով հանդիպում է նրանց հետ, մշտապես ստիպված է կիսել սիրելիին բազմաթիվ ընկերուհիների հետ: Նրանք անդադար զանգում են միմյանց, ժամերով շփվում սոցիալական ցանցերում, որտեղ քննարկում են անձնական կյանքն ամենայն մանրամասնությամբ: Այդպիսի աղջկա ընկեր դառնալու համար երիտասարդը նախ պետք է ստանա իր ընտրյալի բոլոր ընկերուհիների հավանությունն անխտիր: Բացի այդ, բոլոր քայլերն աղջիկը կհամաձայնեցնի ընկերուհիների հետ, այնպես որ երիտասարդից մեծ ջանքեր կպահանջվի կայուն հարաբերություններ ունենալու համար: Այլ են հասուն կանայք, ովքեր ավելի քիչ են կախված իրենց ընկերների եւ մտերիմների կարծիքից: Նրանք ընդունակ են ինքնուրույն որոշումներ կայացնել եւ չեն սպասում շրջապատի հավանությանը:

Նրանք ֆինանսապես անկախ են

Տղամարդիկ գնահատում են, երբ կանայք կարողանում են ֆինանսապես ապահովել իրենք իրենց: Դա բոլորովին չի նշանակում, որ ժլատ են, պարզապես  ավելի պրագմատիկ են: Այդ պատճառով էլ օրինաչափ է, որ տարիքով ավելի հասուն, կայացած կանայք` արդեն ստացված կարիերայով եւ կայուն եկամուտով, ավելի ապահովված են, քան երիտասարդ աղջիկներն, ովքեր նոր փորձում են ոտքի կանգնել: Միանշանակ բարձր վարձատրվող աշխատանքը ամենակարեւորը չէ, որ կարող է հետաքրքրել տղամարդուն, բայց ընդհանուր առմամբ դա նույնպես իր դերն ունի: Բանն այն է, որ հաջողակ կանանց կողքին տղամարդիկ մշտապես չեն լարվի եւ չեն մտածի ինչ անել, որպեսզի կարողանան ապահովել նրանց, միշտ վճարել նրանց փոխարեն կամ բավարարել նրանց ամբիցիաները:   

Կա մի պատճառ եւս, որ գրավում է երիտասարդ տղամարդկանց:  Կինը, ով ավելի մեծ է իր տղամարդուց, երբեք չի կարող ասել նրան, որ վերջինս գողացել է իր կյանքի լավագույն տարիները, քանի որ ժամանակին դա արել է ուրիշ մեկը:):

Պատրաստեց Ա.Ս.-ն/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին