×


Փոփոխություններ «Երանի» սերիալում

«Կենտրոն» հեռուստաընկերության «Երանի» սերիալում փոփոխություններ են եղել, ավելի հստակ` Ալինա Մարտիրոսյանին այսուհետեւ փոխարինում է Իրինա Դանիելյանը: Իսկ թե որն է պատճառը, BRAVO.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ռեժիսոր Վահե Սայանը:

Ալինա Մարտիրոսյանին «Երանի» սերիալում կփոխարինի Իրինա Դանիելյանը


«Առաջնահերթ նշեմ, որ որեւէ կոնֆլիկտ չի եղել: Ալինան բազմիցս ասել է, որ չի կարողանում դիմանալ նկարահանումների չափազանց հագեցած գրաֆիկին, քանի որ առողջական խնդիրներ ունի: Իսկ մենք զօրուգիշեր աշխատում ենք, հնարավոր է՝ մեկ օրվա մեջ տարբեր վայրերում նկարահանումներ իրականացնենք` եղանակային ամենատարբեր պայմաններում»,-պարզաբանել է ռեժիսորը: 

Վահե Սայանը նշել է, որ շնորհակալ է Ալինային համագործակցության համար.«Այժմ նա հանդես է գալիս նոր նախագծում, որտեղ տաղավարային նկարահանումներ են: Այսուհետեւ սերիալում նրան կփոխարինի Իրինա Դանիելյանը: Իհարկե, հաճախ փոփոխությունը դժվար է ընկալվում հեռուստադիտողի կողմից, բայց, ի վերջո, պետք է հասկանալ, որ դերասանները ռոբոտներ չեն, եւ ամեն բան էլ հնարավոր է»:

Բեն Ավետիսյանը եւ Ալինա Մարտիրոսյանը` «Երանի» սերիալի նկարահանումներին


Ալինա Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ հանդես է գալիս «ATV» հեռուստաընկերության «Քարե դարդ» սիթքոմում.«Շատ եմ սիրում «Երանի»-ի թիմը, թեեւ այլեւս չեմ խաղում սերիալում»: Իսկ ինչ վերաբերում է սիթքոմին, նա նշել է, որ արդեն իսկ հեռուստադիտողին ներկայացել է առաջին եթերաշրջանի վերջին սերիայում.«Նոր եթերաշրջանում էլ հանդես կգամ յուրաքանչյուր սերիայում` մարմնավորելով ցեղապետի կնոջ կերպարը»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Երանի» սերիալի եւ Ալինա Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին