×


“Քաղաքում”-ից Սուսիկի դերակատարը նորածին որդուն նմանեցնում է ամուսնուն :)

Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մեկ ամիս աշխատանքային դադարից հետո կրկին վերադառնում է սերիալային կյանք:): “Շանթ” հեռուստաընկերության “Բանակում”, այնուհետ “Քաղաքում” սերիալների հերոսուհի Սուսիկի դերակատարի  “գործադուլը” պայմանավորված է եղել որդու ծննդով. Հայկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 25-ին:

Անահիտ Կիրակոսյանն ամուսնու` Արտակ Սարգսյանի հետ


“Փոքրիկն իր հայրիկին է նման: Քանի որ երկուսս էլ հայկական անուն ունենք, որոշեցինք մեր տղայի անունն էլ հայկական դնել”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անահիտ Կիրակոսյանը:

Անահիտ Կիրակոսյանի ամուսինը` Արտակ Սարգսյանը որդու հետ


Ինչպես 22-ամյա դերասանուհին է նշել, ամուսինը` Արտակ Սարգսյանը, չի խոչընդոտում իր կարիերային. “Երեխայիս ծննդից մի քանի օր անց վարել եմ “Առավոտը Շանթ”-ում հաղորդման տոնական եթերը, արդեն իսկ մասնակցում եմ սերիալի նկարահանումներին”:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


Մեզ հետ զրույցում Անահիտը խոստովանել է` չի ցանկանում, որ երեխան ընտրի դերասանի մասնագիտությունը. “Բայց ամենակարեւորը բարի, խելացի ու հասկացող թող լինի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW