×


Քանյե Ուեսթ.“Ես պետք է պահեմ իմ ընտանիքը”

Անջելինա Ջոլին վերջերս հայտարարեց, թե երբեւէ չի սիրել նկարահանվել ֆիլմերում, փոխարենը գերադասում է ռեժիսորի աթոռը, այսօր էլ լուրեր են շրջանառվում, որ Քանյե Ուեսթն է պատրաստվում դադարեցնել երաժշտական գործունեությունը եւ լրջորեն զբաղվել դիզայներությամբ:

Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանը եւ Նորթը


Ռեփերը նորաձեւության ոլորտում որոշակի փորձ արդեն իսկ ունի: Հիշեցնենք, այս ձմեռ “Nike” ընկերությունը թողարկեց մարզակոշիկներ, որոնց դիզայնի հեղինակը հենց Քանյեն է, եւ դրանք մեծ վաճառք ունեցան: Իր աշխատանքի դիմաց վարձատրությունը, սակայն, նրան չգոհացրեց, եւ ներկայում Քիմ Քարդաշյանի ամուսինը համագործակցում է Adidas-ի հետ:

Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ Նորթը


“Նախկինում ես մեկն էի, ով չուներ ընտանիք եւ դուստր, իսկ այսօր բոլորովին այլ մարդ եմ, ունեմ պարտականություններ, եւ ես պետք է պահեմ իմ ընտանիքը, հոգամ ծախսերը: Այդ պատճառով էլ պայմանագիր եմ կնքել Adidas-ի հետ”,-նշել է Քանյեն` հավելելով, թե պատրաստվում է դառնալ լավագույն հիփ-հոփ դիզայները:

Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանը եւ Նորթը


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին