×


Քարդաշյանի քույրը “հրեշտակ” չի դառնա “Chanel”-ի պատճառով :)

Քարդաշյան քույրերից ամենանիհարիկի երազանքը չկատարվեց. նրա անունը չկա “Victoria's Secret”-ի ամենամյա գեղեցիկ շոուի մասնակիցների ցուցակում: Ահա այս լուրն էր շրջանառվում մամուլում, մինչեւ հայտնի դարձավ Քենդալ Ջենների` ցուցադրությանը չմասնակցելու իրական պատճառը:

Քենդալ Ջենները


Բանն այն է, որ մոդելը ինքնակամ է հրաժարվել գունեղ միջոցառումից` նախընտրելով մասնակցել նույն օրը կայանալիք “Chanel Métiers d'Art”-ին: Ֆրանսիական հանրահայտ դիզայներական տան ավանդական դեֆիլեն ամեն տարի իրականացվում է նոր քաղաքում, որին էլ նվիրվում է հավաքածուն:

Քենդալ Ջենները


Այս անգամ Կարլ Լագերֆելդն ընտրել է Զալցբուրգը, որտեղ էլ դեկտեմբերի 2-ին Քենդալ Ջենները Կարա Դելվինի եւ այլ մոդելների հետ կմասնակցի “Chanel Métiers d'Art”-ին, իսկ ահա “Victoria's Secret”-ի ցուցադրությունն ապրանքանիշի պատմության մեջ առաջին անգամ կիրականանա Լոնդոնում:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին