×


Քարդաշյանները ցուցադրում են հայաստանյան նկարահանումները :)

Սեպտեմբերի 20-ին “E! Online” հեռուստաալիքով մեկնարկել է “Keeping up with Kardashians” ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանը, որի առաջին սերիան նվիրված էր Քիմի, Քլոեյի, Քանյեի ե Նորթի՝ ապրիլին Հայաստան կատարած այցին:

Քարդաշյան քույրերը` Երեւանում


Հայտնի քույրերը հեռուստադիտողին պատմել են, որ շատ են կարեւորում այցը պապենական հայրենիք, քանի որ այն իրենց հոր` Ռոբերտ Քարդաշյանի ցանկությունն էր եւ հատուկ նշանակություն ունի իրենց ընտանիքի համար:

Քլոե Քարդաշյանը` Գյումրիում


Առաջին սերիայի ընթացքում Քիմը հենց Հայաստանում քրոջը պատմում է իր երկրորդ հղիության մասին: Ապշած Քլոեն սկզբում մտածում է, որ Քիմը կատակում է. “Ի՞նչ, հնարավոր չէ…”:

Քիմ Քարդաշյանը` Երեւանում


Ներկայացվում է ընտանիքի այցը կարպետի գործարան, որտեղ նրանք ճաշում են եւ փորձում ավանդական հագուստները, ապա ուղեւորվում Գյումրի, որտեղից էլ գալիս են նրանց արմատները:

Քարդաշյան քույրերը` Երեւանում


Առաջին սերիայում նաեւ ցուցադրվում է Քարդաշյանների այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղիկներ են դնում անմար կրակի մոտ: Ինչպես նաեւ անդրադարձ կա Քանյե Ուեսթի Թումո կատարած այցին:

Նշենք, որ Քարդաշյանների Հայաստան կատարած այցին նվիրված եւս երեք սերիա կցուցադրվի առաջիկայում:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին