×


Քարդաշյանների ընտանիքը համալրվեց եւս մեկ երեխայով :)

Քարդաշյան քույրերից ավագը երրորդ անգամ մայրացել է: 35-ամյա Քորթնին երեկ` դեկտեմբերի 14-ին, որդի է պարգեւել ամուսնուն: Փոքրիկը լույս աշխարհ է եկել զույգի ավագ որդու` Մեյսոնի ծննդյան օրը:

Քորթնի Քարդաշյանն` ամուսնու հետ


Քորթնին հղիության ողջ ընթացքում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր, պարբերաբար հայտնվել է հայտնի ամսագրերի շապիկներին, վերջերս էլ նրա մերկ լուսանկարները հրապարակեց ֆրանսիական “DuJour” ամսագիրը: Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

Քորթնի Քարդաշյանը` դստեր հետ


Հիշեցնենք, Քորթնի Քարդաշյանը եւ Սքոթ Դիսիքը միասին են 2007 թվականից: Զույգի առաջնեկը` Մեյսոնը, երեկ դարձել է 5 տարեկան, 2012-ին էլ ծնվել է նրանց դուստրը` Պենելոպեն:

BRAVO.am
Աղբյուրը` people.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին