×


Քարդաշյաններն Արցախին վերաբերող գրառումներ են կատարել

Հայազգի հանրահայտ 3 քույրերը՝ Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, սոցիալական ցանցերի իրենց էջերում ժամեր առաջ Արցախին վերաբերող գրառումներ են կատարել` կոչ անելով աղոթել Հայաստանի եւ խաղաղության համար:

Քիմ Քարդաշյանի գրառումը


Քիմ Քարդաշյանն Instagram-ում հրապարակել է ՀՀ դրոշն ու զինված ուժերը պատկերող լուսանկար, որն ուղեկցվում է հետեւյալ գրառմամբ.«Աղոթում եմ բոլորի համար Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»:

Քլոե Քարդաշյանի գրառումը


Քլոե Քարդաշյանն իր հերթին Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում գրել է.«Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար: Աղոթենք աշխարհի համար: Թող Աստված լսի մեր աղոթքները»:

Քորթնի Քարդաշյանի գրառումը


Քույրերից հետ չի մնացել նաեւ Քրոթնին՝ թեմայի շուրջ գրառում կատարելով Facebook-ում եւ Instagram-ում: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW