×


Քեթրին Մանասյանն ամուսնացել է :)

Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանն ամուսնացել է Հայաստան տեղափոխված սիրիահայ Ջորջ Բեդուրյանի հետ: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ավանդական հարսանիք չի եղել, բայց ԶԱԳՍ-ում օրինականացրել են հարաբերությունները:

Քեթրին Մանասյանն ամուսնացել է Ջորջ Բեդուրյանի հետ


Քեթրինը ներկայացման ավարտից հետո ռեստորան է գնացել իր ծննդյան խնջույքին եւ անակնկալի է եկել ապագա ամուսնու անակնկալից.“Առանց իմ իմացության Ջորջը քրոջս հետ կազմակերպել էր ամուսնության առաջարկի արարողություն, որին հրավիրված էին իմ հարազատներն ու թատրոնի անձնակազմը: Ես եւ նա մտերիմ էինք, բայց դեռ սիրային լուրջ հարաբերություն չկար: Ինձ համար առաջարկը սկզբում շոկային էր, ծնողներս էլ չգիտեին, բայց շոկից դուրս գալուց հետո համաձայնեցի նրա կինը դառնալ, եւ հիմա միասին ենք ապրում”:

Ջորջի ծնողները ներկա չեն եղել խնջույքին, եւ միգուցե նրանց ներկայությամբ զույգը կազմակերպի հարսանեկան արարողություն.“Հավանաբար, գարնանը կտեսնեմ ամուսնուս հարազատներին, իսկ հարսանիք կազմակերպելու համար երբեք էլ ուշ չէ, չնայած` մեծ խնջույքի հակված չեմ, ավելի կնախընտրեմ ուրիշի հարսանիքին մասնակցել, քան` իմ անձի շուրջ կատարվող իրադարձությանը: Հարսի կերպարն ինձ համար անհետաքրքիր է, կարծում եմ` աղջիկները որքան էլ ուրախ են սպիտակ զգեստը հագնելիս, բայց կաշկանդող երեւույթ է: Այսպիսի ամուսնություն էլ պատկերացնում էի. պարտավորեցնող ոչինչ չկար: Եթե հանկարծ մեր խելքին փչի հարսանիք անել, հաստատ ընդունված ձեւաչափով չի լինի”,-նշել է նա:

Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը, Ջորջ Բեդուրյանը եւ Քեթրին Մանասյանը


Քեթրինն ու Ջորջը ծանոթացել են աշխատանքի բերումով. մեկ տարի առաջ դերասանուհին գեղեցկության սրահներից մեկի գեղարվեստական տնօրեն էր, ապագա ամուսինն էլ` ոճաբան-վարսահարդար.“Մենք սրահի բացումից առաջ շփվել ենք, բայց ավելի ուշ մտերմացանք: Ամուսինս 25 տարուց ավելի այս ոլորտում է, աշխատել է Դուբայում, իսկ Բեյրութում իր ակադեմիայում սովորել են բազմաթիվ ուսանողներ: Հիմա Երեւանում զբաղվում է բիզնեսով եւ իր բաղադրատոմսով արտադրում է մազերի բուժիչ ու խնամքի միջոցներ, որոնց տուփերի համար միասին հետաքրքիր դիզայն ենք մտածում”:

Քեթրին Մանասյանը


Ամուսնությունից հետո դերասանուհին շարունակում է աշխատանքը թատրոնում եւ հեռուստատեսությունում. շուտով Կամերայինում նրա մասնակցությամբ տեղի կունենա նոր` “Սիրային քառանկյունի” ներկայացման պրեմիերան, բացի այդ պատրաստվում է նկարահանվել Հ2-ի նոր նախագծում.“Ջորջը ոչ միայն դեմ չէ, այլ նաեւ խրախուսում է իմ մասնագիտական աշխատանքը, նույնիսկ ուզում է, որ ժանրը փոխեմ ու հին հայկական երգեր կատարեմ, չնայած գիտեմ, որ իմ ձայնային տեմբրն ավելի հարմար է ջազին: Ամանորի գիշերը մի քանի երգչի հետ երգել եմ Ծաղկաձորում, մասնակցում եմ տարբեր համերգների, բայց առաջին տեղում ինձ համար միշտ թատրոնն է”:

BRAVO.am
Լուսանկարները` Քեթրին Մանասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW