×


Քենդալ Ջենները, Ջենիֆեր Լոպեսը, Բրեդլի Կուպերը, Սթինգն ու այլք՝ Tony Awards 2015 մրցանակաբաշխությանը

Ժամեր առաջ Նյու Յորքի Radio City Music Hall սրահում կայացավ թատրոնի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Tony Awards 2015-ը: 69-րդ անգամ մրցանակներ շնորհվեցին տարվա ընթացքում հաջողության հասած դերասաններին:

Ջենիֆեր Լոպեսը


Նախ կարմիր գորգով անցել է “աստղաբույլը”: Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվում էր Valentino Couture շքեղ զգեստով, Քենդալ Ջեները կրում էր Calvin Klein ապրանքանիշի զգեստ, Վանեսա Հաջենսը հեքիաթային հերոսուհու էր հիշեցնում Nhaeem Khan ապրանքանիշի ծաղկավոր զգեստով:

«Զվարճալի Տունը»-ը երեկոյի ընթացքում ճանաչվեց տարվա լավագույն բրոդվեյան մյուզիքլը: Մյուզիքլի տարվա լավագույն դերասանուհին ճանաչվեց Հելեն Միրենը, Ալեքս Շարփն էլ դարձավ տարվա լավագույն դերասան:

Քենդալ Ջենները


Ստորեւ առաջարկում ենք ծանոթանալ մրցանակաբաշխության հիմնական հաղթողներին՝

Տարվա լավագույն ներկայացում - The Curious Incident of the Dog in the Night

Տարվա լավագույն մյուզիքլ – Fun Home

Տարվա լավագույն վերականգնված ներկայացում – Skylight

Տարվա լավագույն վերականգնված մյուզիքլ – The King and I

Ներկայացման բեմական կոստյումների տարվա լավագույն դիզայներ – Քրիստոֆեր Օրամ

Մյուզիքլի բեմական կոստյումների տարվա լավագույն դիզայներ – Քեթրին Զուբեր

Ներկայացման տարվա լավագույն դերասան – Ալեքս Շարփ

Ներկայացման տարվա լավագույն դերասանուհի – Հելեն Միրեն

Ներկայացման տարվա լավագույն ռեժիսոր Մարիան Էլիոթ

Մյուզիքլի տարվա լավագույն դերասան – Մայքլ Քերվերիս

Մյուզիքլի տարվա լավագույն դերասանուհի – Քելի Օհարա

Մյուզիքլի տարվա լավագույն ռեժիսոր – Սեմ Գոլդ

Հատուկ մրցանակ – Արնոլդ Աբրամսոն, Ադրիեն Բրայան-Բրաուն, Ժեն Օոնովան

Bravo.am
Աղբյուրը՝ Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին