×


Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ. Միջադեպ “TIME 100 Gala”-ի ժամանակ :)

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Time”-ը կազմել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որի “Տիտաններ” անվանակարգը գլխավորում է Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանը եւս ընդգրկված է նույն անվանակարգում: Աստղային զույգը երեկ ներկա է եղել հեղինակավոր ամսագրի կազմակերպած “TIME 100 Gala” երեկույթին:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, երբ նրանք հայտնվել են կարմիր գորգին: Նախ լրագրողներից մեկը կանգնել է ռեալիթի-շոուների հայազգի աստղի զգեստի փեշին, հետո էլ կատակերգու դերասանուհի Էմի Շումերը որոշել է զվարճացնել բոլորին` իբրեւ թե սայթաքելով ու ընկնելով Քիմի եւ Քանյեի ոտքերի առաջ:

Քիմը ժպիտով է արձագանքել Էմիի ընկնելուն, մինչդեռ Քանյեն ցուցաբերել է լիակատար անտարբերություն: Արդեն բուն միջոցառման ընթացքում Քիմ Քարդաշյանն ու Էմի Շումերը զրուցել եւ լուսանկարվել են միասին:

Միջադեպ “TIME 100 Gala”-ի ժամանակ


Ի դեպ, Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել երեկոյի ընթացքում: Ռեփերը կատարել է “It’s a Man’s World” երգը, իր նոր՝ “All Day” սինգլը, ինչպես նաեւ “Black Skinhead”, “New Slaves” եւ “Bloon on the Leaves” երգերը: Երաժիշտն ավարտել է 20 րոպեանոց ելույթն իր մայրիկին նվիրված “The Only” երգով:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին