×


Քիմ Քարդաշյան.“Մենք չենք հանձնվելու, ճանաչումը շուտով լինելու է բոլորի կողմից”

Քիմ Քարդաշյանը, որն ապրիլի 10-ին քրոջ` Քլոեի եւ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, քիչ առաջ “Ֆեյսբուք”-ի իր էջում կրկին անդրադարձել է Մեծ եղեռնի թեմային:

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում


«Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ես հիմա հպարտորեն ասում եմ, որ եղել եմ Հայաստանում, տեսել եմ հուշահամալիրը եւ վերապրող ժողովրդին, եւ այնքան հպարտ եմ, թե որքան ուժեղ է հայ ժողովուրդը: Ես ցավում եմ, որ անգամ 100 տարի անց դեռեւս ոչ բոլորն են ճանաչում մեկ եւ կես միլիոն մարդկանց սպանությունը”,-գրել է նա:

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում


Քիմը նաեւ շեշտել է, որ, այնուամենայնիվ, դրական փոփոխություն է տեսնում.“Ուրախ եմ, որ շատերը սկսել են ճանաչել կատարվածը որպես ցեղասպանություն: Մենք չենք հանձնվելու, ճանաչումը շուտով լինելու է բոլորի կողմից»:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Քիմ Քարդաշյանի "Ֆեյսբուքյան" էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին