×


Քիմ Քարդաշյանը` 2011-ի ամենաանդաստիարակ մարդ

“The National League of Junior Cotillions’’ կազմակերպությունը հրապարակել է հայտնի 10 մարդկանց անունները, ովքեր առավել անդաստիարակ վարքագիծ են դրսեւորել 2011 թվականին:

Քիմ Քարդաշյանը


Կազմակերպության տնօրենը նշել է նաեւ, որ ցուցակում ներառել են նրանց, ովքեր անարգել են մարդկանց: Ի դեպ, Քիմը դեռեւս չի արձագանքել այս նորությանը:

Եվ այսպես, ցուցակը գլխավորում է ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը: Գեղեցկուհու` 2011-ի ամենաանդաստիարակը համարվելու պատճառը “Քրիս Համֆրիսի հետ ամուսնությունը հանրային քննարկման առարկա դարձնելն է եւ ամուսնական ինստիտուտի հանդեպ ցուցաբերած անարգանքը”:

Թեյլոր Սվիֆթը


Ի տարբերություն Քիմի` Քեմբրիջի դքսուհի, արքայազն Վիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, ճանաչվել է տարվա ամենադաստիարակված անձնավորությունը: Քեթրինն իրեն հրաշալի է պահել ամուսնական արարողության ժամանակ, ինչպես նաեւ օրինակելի վարքագիծ է դրսեւորում հանրային վայրերում:

Դաստիարակված անձանց ցուցակում ընդգրկվել են նաեւ Ջասթին Բիբերը, Փոլա Աբդուլը եւ Թեյլոր Սվիֆթը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`Օregonlive

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW