×


Քիմ Քարդաշյանը Երեւանում է

Քիմ Քարդաշյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել “Զվարթնոց” օդանավակայանում: Ռեալիթի-շոուների հայազգի աստղը Հայաստան է ժամանել ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի, եւ քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ: Հանրահայտ ընտանիքին դիմավորել են աղուհացով:

Քիմ Քարդաշյանը Երեւանում է

BRAVO.am-ի թղթակիցը հայտնում է, որ “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի նկարահանումները սկսվել են հենց օդանավակայանից:):

Քիմ Քարդաշյանը Երեւանում է

Daily Mail-ը գրում է, որ Քարդաշյանների այցն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Քիմ Քարդաշյանը Երեւանում է

Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` սպասվելիք ուղեւորությունն անչափ ոգեւորել եւ հուզել է քույրերին, որոնք մշտապես բարձրաձայնում են իրենց հայկական արմատների մասին, հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այս տարի միացել էին նաեւ Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբը փրկելու արշավին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Ֆոտոլուրի եւ Վահե Մինասյանի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին