×


Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը Նորթին մկրտել են Երուսաղեմի հայկական եկեղեցում

Երեւանից Երուսաղեմ ժամանած Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը տեղի 12-րդ դարի Սուրբ Հակոբյանց հայկական եկեղեցում այսօր մկրտել են իրենց 2 տարեկան դստերը` Նորթին:

Քանյե Ուեսթը` Նորթի հետ


Ինչպես հաղորդում է DailyMail-ը, Քարդաշյանները Իսրայելի միջազգային օդանավակայան են ժամանել մասնավոր ինքնաթիռով, որից հետո տեղավորվել են Երուսաղեմի հյուրանոցներից մեկում: 

DailyMail-ի մեկ այլ հրապարակման համաձայն, Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Նորթ Ուեսթը մկրտվել ու պաշտոնապես դարձել է քրիստոնյա եւ հայ եկեղեցու անդամ»:  

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթն իրենց դստերը մկրտել են Երուսաղեմի հայկական եկեղեցում


The Jerusalem Post-ն իր հերթին գրում է.«Մինչ զույգը նախկինում նշում էր, որ ժամանում է Իսրայել` այցելելու տարբեր սրբավայրեր, պարզ է դառնում, որ մկրտությունը կարճատեւ այցի գլխավոր առիթն է”: 

E! News-ն էլ տեղեկացնում է, որ Նորթ Ուեսթի կնքամայրը մորաքույրն է` Քլոե Քարդաշյանը:

Աստղային ընտանիքի ուղեւորության հաջորդ կանգառը Հորդանանն է:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին