×


Քիմ Քարդաշյանը սառը ցնցուղ է ընդունել :)

Բարեգործական  “ALS Ice Bucket Challenge” ֆլեշմոբը չշրջանցեց նաեւ Քիմ Քարդաշյանին: Ռեալիթի շոուների աստղը վերջերս հյուրընկալվել էր “Ellen DeGeneres Show” հեռուստածրագրին եւ համաձայնել փչացնել դիմահարդարումն ու վարսահարդարումը` “սառը ցնցուղ” ընդունելով հենց նկարահանման ժամանակ:

Քիմ Քարդաշյանը եւ Էլեն ԴեՋեներեսը


Բրիտանական “GQ” ամսագրի վարկածով “Տարվա կին” տիտղոսակրի գլխին դույլով սառը ջուր է լցրել հանրահայտ հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը: Թե ինչպես է իրեն դրսեւորել Քիմը, առաջարկում ենք դիտել ստորեւ ներկայացված տեսանյութում:

Քիմ Քարդաշյանը եւ Էլեն ԴեՋեներեսը


Դե, իհարկե, նա պահը ֆիքսել է նաեւ հեռախոսով: Այս սելֆին, վստահաբար, բազմաթիվ “լայքեր” կգրանցի, սակայն Քարդաշյանը չի շտապում հրապարակել իր ինքնանկարը:):
 
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին