×


Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երեւակայական մեղրամիսը :)

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի` Ֆլորենցիայում տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: Նորապսակները չեն շտապում ներկայացնել հարսանեկան պաշտոնական ֆոտոշարքը, սակայն համացանցում արդեն տարածվել են նրանց մեղրամսի լուսանկարները, որոնք Էլիսոն Ջեքսոնի երեւակայության արդյունքն են:):

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երեւակայական մեղրամիսը


Սա հայտնի լուսանկարչի բեմադրած առաջին ֆոտոշարքը չէ. նա նախկինում ներկայացրել է, թե ինչպես են խնամում իրենց երեխային ռեալիթի շոուների հայազգի աստղն ու ռեփերը, արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը:

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երեւակայական մեղրամիսը


Այս անգամ Էլիսոնը երեւակայել է 33-ամյա Քիմի եւ 36-ամյա Քանյեի հարսանեկան ճամփորդությունը: Զույգը նախընտրել է գետի ափին համեստ մեղրամիս անցկացնել: Սիրահարները խարույկ են վառել, ռեփերը սիրելի կնոջ համար կիթառ է նվագել եւ ելակ հյուրասիրել:):

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երեւակայական մեղրամիսը


Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթն ամուսնացել են մայիսի 24-ին: Պսակադրությունը տեղի է ուենցել 16-րդ դարի Բելվեդեր ամրոցում: Հարսն ու փեսան, ինչպես նաեւ նրանց 11 ամսական դուստրը` Նորթը, կրել են “Givenchy” ապրանքանիշի հանդերձներ, որոնց հեղինակը ընտանիքի մտերիմ ընկեր Ռիկարդո Տիշին է: Իսկ տոնական ընթրիքը մատուցվել է 70 մետրանոց մարմարե սեղանի շուրջ:

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երեւակայական մեղրամիսը


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW