×


Քիմ Քարդաշյանի նախնիների` Ցեղասպանությունից փրկվելու պատմությունն ու լուսանկարները

Daily Mail-ը ներկայացրել է Քարդաշյանների հայտնի ընտանիքի նախնիների` Հայոց ցեղասպանությունից փրկվելու պատմությունը եւ հրապարակել արխիվային մի շարք լուսանկարներ եւ փաստաթղթեր:

Վարդանուշ Միրոյանն` ամուսնու` Առաքել Առաքելյանի եւ դստեր` Հելենի (մեջտեղում նստած փոքրիկը) հետ


Պարբերականը գրում է, որ 19-րդ դարում, դեռեւս կրելով Քարդաշով ազգանունը, Քիմի նախնիները բնակվել են Կարակալե գյուղում: Նրանք կարողացել են փրկվել Առաջին աշխարհամարտից, Հայոց ցեղասպանությունից եւ  1917-ի Ռուսական հեղափոխությունից` հավատալով դրանց մասին նախազգուշացնող “մարգարեին” եւ ուղեւորվելով գերմանական նավագահանգիստ, այնտեղից էլ` Միացյալ Նահանգներ:

Քիմ Քարդաշյանի տատիկը` Հայկուհի Առաքելյանը


Այն ժամանակ դեռ Հայաստանի մաս կազմող Էրզրումի ջարդերից փրկվածների թվում էին նաեւ Քիմի ապուպապը` Հովհաննես Միրոյանը` կնոջ` Լուսիակ Չորբաջյանի եւ դստեր` Վարդանուշի հետ: Վարդանուշի դուստրը` Հայկուհի Առաքելյանը, որին Հելեն էին անվանում, Քիմի տատիկն էր: Հելենն ամուսնանում է Արթուր Քարդաշյանի հետ, ով Կալիֆորիայում մսի փաթեթավորման բիզնես ուներ:

Հելենի եւ Արթուրի որդին` Ռոբերտը, եղել է հայտնի իրավաբան, ով ամուսնացել է Քրիսի հետ եւ դարձել 21-րդ դարի ամենահայտնի հեռուստատեսային աստղերի` Քիմի, Քորթնիի, Քլոեյի եւ Ռոբերտ կրտսերի հայրը: Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին` քաղցկեղից:

Քարդաշյանների տոհմածառը


Daily Mail-ը գրում է, որ Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց Քարդաշյաններին հաջողվել է դառնալ Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը, իսկ ամենահայտնին Քիմն է, ով հայտարարել է, որ այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայցելի Հայաստան:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW