×


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նշանադրվել են:)

Քանյե Ուեսթն ամուսնության առաջարկություն է արել Քիմ Քարդաշյանին, զույգն երեկվանից շնորհավորանքներ է ընդունում նշանադրության կապակցությամբ:). այս մասին հայտնում է “People” ամսագիրը:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


“Երջանկության արցունքներ… Ուաու’’. այս առիթով իր հուզմունքը չի թաքցրել ռեալիթի-շոուների թագուհու քույրը` Քլոե Քարդաշյանը:

36-ամյա ռեփերը 33-ամյա Քիմին առաջարկել է իր կինը դառնալ երեկ` վերջինիս ծննդյան տարեդարձի խնջույքի ժամանակ` նվիրելով “Lorraine Schwarts” բրենդի 15 կարատանոց ադամանդե մատանի: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, երեկույթն ընթացել է ռոմանտիկ մթնոլորտում` մոմեր, նվագախումբ, որը հնչեցրել է Լանա Դել Ռեյի “Young and Beautiful’’ երգը, եւ, իհարկե, հրավառություն:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նշանադրվել են


Սա Քարդաշյանի երրորդ ամուսնությունն է: 2004 թվականին նա ամուսնալուծվել է երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասից, 2011-ին էլ` Քրիս Համֆրիսից: Հիշեցնենք, Քանյեն ու Քիմը միասին են 2012 թվականից, այս տարվա հունիսին ծնվել է զույգի առաջնեկը` Նորթը:

BRAVO.am
Աղբյուրը` People.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW