×


Քիմը, Ադրիանան, Մոնիկան, Մեգանն ու այլք՝ աշխարհի ամենասեքսուալ թխահերներ

Մի շարք երկրներում մայիսի 31-ին նշեցին Շիկահերների միջազգային օրը: Այսօր էլ որոշել ենք ներկայացնել աշխարհի ամենագեղեցիկ թխահերներին: Elle-ի փոխանցմամբ «Միսս Տիեզերք» եւ «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթներում 90 տոկոսով հաղթող են ճանաչվում հենց թխահերները: Հոգեբանները պնդում են, որ թխահերներն ավելի կրքոտ ու զգացմունքային են, միեւնույն ժամանակ անզիջող են ու տաքարյուն, հենց դրա համար էլ ավելի սեքսուալ են

Քիմ Քարդաշյան


Այսպիսով Elle-ն ընտրել է տարբեր ազգությունների ամենասեքսուալ թխահերներին՝ առանձնացնելով Քիմ Քարդաշյանին, որպես ամենասեքսուալ հայուհի :): Ամենասեքսուալ թխահեր ամերիկուհին Մեգան Ֆոքսն է, իտալուհին՝ Մոնիկա Բելուչին, հնդկուհին՝ Այշվարիա Ռայը:

Elle-ի ընտրությամբ ամենագեղեցիկ թխահեր իսպանուհին Պենելոպա Քրուզն է, բրազիլուհին՝ Ադրիանա Լիման, բրիտանուհին՝ Քեթրին Զետա Ջոնսը:

Ադրիանա Լիման


Շարունակելով թխահերների ցուցակը՝ որպես ամենասեքսուալ մեքսիկուհի Elle-ն առանձնացնում է Սալմա Հայեքին, չինուհի՝ Ֆան Բինբինը, ռուս՝ Ալսուն:

Այս հայտնիները հիմնականում հավատարիմ են մնում մուգ վարսերին: Քիմ Քարդաշյանը վերջերս շիկահեր դարձավ՝ զարմացնելով երկրպագուներից շատերին: Ռեալիթի շոուների թագուհին, սակայն, վստահեցրեց, որ դա ընդամենը Փարիզում կայանալիք նկարահանման համար էր: Մի քանի օր անց Քիմը կրկին թխահեր դարձավ:

Սալմա Հայեք


Առաջարկում ենք մեկնաբանության տեսքով գրել ձեր կարծիքով ամենասեքսուալ թխահերների անունները :):

Bravo.am
Աղբյուրը՝ Elle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին