×


Քրիստինա Եղոյանի կյանքը «Ֆուլ Հաուս»-ում :)

«Ֆուլ Հաուս 5»-ն իր հումորային ընթացքի մեջ է: Սիթքոմի այս եթերաշրջանում հեռուստադիտողը հետեւում է նաեւ Քրիստինա Եղոյանի խաղին, ով հանդես է գալիս մատուցողուհի Զառայի դերում: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ մինչ դերասանական կազմում հայտնվելը, հետաքրքրությամբ հետեւել է նախագծի զարգացումներին եւ ունի սիրելի կերպարներ՝ Մուշեղն ու տիկին Թամարան:

Քրիստինա Եղոյանը եւ Գարիկ Սեփխանյանը


«Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի առաջարկով եմ մասնակցել նոր դերակատարների համար հայտարարված քասթինգին: Ինձ համար հաճելի ու պարտավորեցնող է այս ընտանիքի անդամ դառնալը: Ըստ սցենարի՝ մարմնավորածս կերպարը հետեւում է սրճարանում տիրող իրավիճակին եւ այն ներկայացնում տիկին Թամարային»:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նշել է, որ թեեւ տեւական ժամանակ բացակայել է էկրանից, սակայն մասնագիտական դադար երբեք չի ունեցել, քանի որ զբաղված է եղել ներկայացումներում:

Քրիստինա Եղոյանը


«Թատրոնի բեմում ներկայացել եմ տարբեր ժանրերում, բայց այնպես է ստացվել, որ հեռուստատեսային նախագծերում առաջարկում են միայն հումորային կերպարներ: Թե որքանով է երգիծական ժանրն իմը, կարող են կարծիք հայտնել հանդիսատեսն ու հեռուստադիտողները: Յուրաքանչյուր կերպարիս վրա երկար եմ աշխատում, որպեսզի հնարավորինս լավ ներկայանամ»,-ասել է Քրիստինան: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարնեը`Քրիստինա Եղոյանի արխիվից եւ Դիանա Բոստանչյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW