×


Քրիստինա Կարապետյանը նշանադրվել է

Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը օրինականացրել են իրենց հարաբերությունները: 3 տարվա ընկերությունից հետո զույգը սեպտեմբերի 16-ին նշանադրվել է: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել:

Քրիստինա Կարապետյանը եւ Կարո Նաղդալյանը նշանադրվել են


«Նշանադրության արարողությունը տանն էինք կազմակերպել՝ մեր օրը նշելով հարազատների հետ»,-պատմել է նա: Կազմակերպչական հարցերով ապագա հարսիկը քույրերի հետ է զբաղվել.«Իսկ խորհրդանշական մատանին ինքս եմ ընտրել: Իրականում երկու մատանի էի հավանել, մեկը պատվիրեցինք, բայց Կարոն արարողության ժամանակ հավանածս մյուս մատանին նվիրեց: Սակայն հաջորդ օրը, երբ նրանց տուն գնացի, ստացա նաեւ մյուսը: Երկու անակնկալ ստացվեց:)»:

Քրիստինան նշել է նաեւ, որ նշանադրությունից հետո իր կյանքում զուտ կարգավիճակի փոփոխություն է գրանցվել.«Իսկ սերը պարզապես օր օրի շատանում է»:

Քրիստինա Կարապետյանը եւ Կարո Նաղդալյանը նշանադրվել են


Զույգի հարսանիքը եւս սարերի հետեւում չէ, նրանք ծրագրել են հաջորդ ամիս ամուսնանալ:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Քրիստինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին