×


Քրիստինա Կարապետյանի եւ ընկերոջ տոնական լուսանկարները:)

Հայկական մի շարք սերիալներից հայտնի Քրիստինա Կարապետյանը Ամանորի թեմատիկայով նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ մեզ հետ զրույցում ամփոփելով անցնող 2016 թվականը:

Քրիստինա Կարապետյանն՝ ընկերոջ հետ


«Անհատական ֆոտոշարքն իրականացրել ենք մեր նորաբաց ստուդիայում: Չէի նախատեսել ընկերոջս հետ էլ լուսանկարվել, բայց տոնական բարձր տրամադրությունը ստիպեց մի քանի կադր ունենալ»,-ասել է դերասանուհին:

Քրիստինա Կարապետյանը


Քրիստինայի խոսքով՝ նկարահանումները շատ ջերմ մթնոլորտում են անցել. «Ամանորին միշտ եմ սպասում: Այն իմ սիրելի տոներից մեկն է, եթե ոչ՝ ամենասիրելին: Հավատում եմ ոչ միայն Ամանորի հրաշքներին: Ինձ համար ամենամեծ հրաշքը մարդու կյանքն է»:

Քրիստինա Կարապետյանն՝ ընկերոջ հետ


Անցնող 2016-ից դերասանուհին գոհ է, ինչպես նշել է՝ ուրախ, դրական եւ գունեղ տարի է ունեցել, իսկ գալիք 2017-ից միայն մի սպասելիք ունի, որ խաղաղություն լինի:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Պավիլիոն» ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին