×


Քրիստինա Կարապետյանի ծովափնյա հանգիստը սիրելիի հետ

Քրիստինա Կարապետյանն օրերս է վերադարձել Բաթումից, որտեղ մեկ շաբաթ վայելել է իր սիրելի ակտիվ հանգիստը: Այս շրջանում «Աբելի քույրը» սերիալում նկարահանվող դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ արձակուրդն անցկացրել է սիրելիի` ռեժիսոր Կարո Նաղդալյանի եւ ընկերների հետ:

Կարո Նաղդալյանը եւ Քրիստինա Կարապետյանը


«Երբ կողքիդ են սիրելի մարդիկ, ամեն բան հաճելի ու լիարժեք է դառնում: Բացի ծովում լողալն ու արեւայրուք ընդունելը, հեծանիվ ենք քշել, մարզվել, եղել ենք կարուսելների ու ատրակցիոնների աշխարհում:): Նաեւ համեղ սնվել ենք, քանի որ շատ եմ սիրում վրացական խոհանոցը»,-պատմել է նա եւ հավելել.«Ամռանը յուրաքանչյուրս էլ ունենք հանգստի կարիք: Հիմա պատրաստ եմ դրական լիցքերով կրկին աշխատանքի անցնել»:

Քրիստինա Կարապետյանը


Քրիստինայից նաեւ հետաքրքրվել ենք` արդյոք առաջիկայում սպասվում է հարաբերությունների օրինականացում.«Այդ մասին չենք մտածում, քանի որ ես էլ, Կարոն են դեռ շատ անելիքներ ունենք»:

Քրիստինա Կարապետյանը


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին