×


Քրիստինա Մանգասարյանը՝ «Եվրատեսիլ 2016»-ին մասնակցության, ընտանիքի եւ Իվետա Մուկուչյանի շանսերի մասին

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան պատվիրակությունը մայիսի 1-ից Շվեդիայում է։ Ստոկհոլմի «Էրիքսոն Գլոբ Արենա»-ում Իվետա Մուկուչյանի առաջին փորձն արդեն կայացել է: Ինչպես հայտնի է, նրա հետ հանդես են գալիս հինգ բեք-վոկալիստներ, որոնցից մեկն էլ «Հայաստանի ձայնը 2» նախագծում 3-րդ տեղը գրաված Քրիստինա Մանգասարյանն է։

Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստները


BRAVO.am-ի հետ զրույցում ջազ, ֆանկ, սոուլ ոճերում երգող Քրիստինան նշել է, որ մեծ սպասումներ ունի.«Լսել եմ մասնակից երկրների երգերը, մերն ամենաշատն եմ հավանում: Անկեղծ եմ ասում` ոչ մի երգ ինձ առանձնահատուկ չթվաց։ Կարծում եմ՝ մեծ շանսեր ունենք: Իվետան լիովին պատրաստ է այս մրցույթին»։

Քրիստինա Մանգասարյանն` ամուսնու հետ


2 տարի առաջ ամուսնացած Քրիստինան ամուսնու՝ բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանի օգնությամբ հիմնել է «Absolute» բենդը.«Ակումբներում աշխատում ենք խմբով կամ տրիո տարբերակով։ Անընդհատ փորձեր ենք անում, որ կենդանի կատարմամբ ու բազմաժանր երգերով ներկայանանք։ Երաժշտասերների պահանջով բացի արտասահմանյան երգերից, կատարում ենք հայկական ռոմանսներ, երեւանյան երգեր։ Երբ խմբի անդամները քիչ են, ավելի արհեստավարժ ու փորձառու ես դառնում»։

Քրիստինայի որդին՝ 1,5 տարեկան Վիկտորը, «եվրատեսիլյան» օրերին հայրիկի ու տատիկների խնամքի ներքո կլինի.«Մեր ծնողները տարբեր հարցերում շատ են օգնում։ Միասին էինք ապրում եւ ընդամենը մեկ ամիս առաջ ենք առանձնացել»։

«Absolute» բենդը


Ի դեպ, երգչուհին առաջին մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է, սակայն մայրանալուց հետո ժամանակավոր չի աշխատում.«Այժմ չեմ հասցնում համատեղել, միայն երգով եմ զբաղվում, երեխայի հետ չեմ կարող այդքան ժամանակ տրամադրել աշխատանքին։ Երբ մեծանա ու մանկապարտեզ հաճախի, կշարունակեմ մարդկանց ատամները բուժել:)»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Քրիստինայի արխիվից եւ Իվետա Մուկուչյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին