×


Քրիստինա Սարգսյան.«Նարեկի բացակայությունը նախապես էր մտածված»

Շուտով լույս աշխարհ կգա Նարեկ Բավեյանի եւ Քրիստինա Սարգսյանի առաջնեկը: Հղիության 9-րդ ամսում գտնվող բալետի պարուհին երգչին արու զավակ է պարգեւելու, իսկ մինչ այդ լուսանկարվել է մասնագիտական մոտիվներով ֆոտոշարքում:):

Քրիստինա Սարգսյանը


«2 շաբաթ առաջ ենք այն իրականացրել: Նախապես էի ծրագրել. իմ գործընկերներից Յանա Սիմոնյանը շատ գեղեցիկ ֆոտոշարքեր է ստեղծում, խնդրեցի, որ ինձ նույնպես լուսանկարի: Մեծ հաճույքով համաձայնեց: Նա էլ, լինելով պարուհի, շատ ճիշտ կարողացավ հասկանալ` ինչ եմ ցանկանում: Կարծում եմ` վատ չի ստացվել»,-BRAVO.am-ին ասել է ապագա մայրիկն ու հավելել, որ ամուսնու բացակայությունը նախապես էր մտածված.«Զուտ մասնագիտական ֆոտոշարք է: Չէի կարող չանդրադառնալ իմ մասնագիտությանն անգամ այս վիճակում:)»:

Քրիստինա Սարգսյանը


Քրիստինան այժմ ֆիզարձակուրդում է, անչափ կարոտել է բեմը: Նշում է` այն եզակիներից է, ով մինչեւ հղիության 7-րդ ամիսը պարապել է, եւ համամիտ է այն կարծիքին, որ բալետի պարուհու մայրանալը կարող է վնասել կարիերային, քանի որ գիրանալու մտավախություն կա եւ ոչ միայն:

Քրիստինա Սարգսյանը


«Չէ՞ որ մեկ օրն էլ, երբ չենք պարապում, երեւում է: Տեւական դադար, որը կվնասի, բայց… Ես, անկեղծ ասած, դրանք չնչին խնդիրներ եմ համարում: Ունենալու եմ գանձ, ում համար արժե շատ բան զոհաբերել: Ինձ համար ընտանիքից կարեւոր ոչինչ չկա: Հղիությունը յուրաքանչյուր կնոջ համար աննկարագրելի լավ վիճակ է: Աստծուն շնորհակալ եմ, որ զգում եմ այդ բերկրանքը: Կարծում եմ`շուտ կվերադառնամ աշխատանքիս ու մեծ եռանդով, քանի որ կարոտել եմ»,-եզրափակել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Յանա Սիմոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին